ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Գեղարքունիք > Հուշարձաններ

ԼՃԱՇԵՆԻ ԱՄՐՈՑԸ /ՊԵՏ. ՑՈՒՑԻՉ` 4.40.17.1/

IMG_0037 Գեղարքունիքի մարզ, գյուղ Լճաշեն: Լճաշեն գյուղի հարավային ծայրամասում բարձրացող բլուրների վրա է գտնվում Լճաշենի կիկլոպյան ամրոցը: Ամրոցը «Լճաշեն» բնակատեղիի ենթահուշարձան է: Բնակատեղին հայտնաբերվել է գյուղից դեպի արևելք գտնվող լճի ցամաքած տեղում: Այն բրոնզեդարյան ժամանակաշրջանի կացարան է, որից պահպանվել են պատերի մնացորդները: Տարածված է 15 բլուրների վրա և զբաղեցնում է ավելի քան 35 հեկտար տարածություն: ...

ԱՄՐՈՑ ԲԵՐԴԻ ԳԼՈՒԽ

.4.1.2.1. GEREZMANOTS Գեղարքունիքի մարզ, Գավառ քաղաք /պետ. ցուցիչ` 4.1.2/: «Բերդի գլուխ» ամրոցը կառուցվել է մ.թ.ա. II-I հազարամյակների ընթացքում: Գտնվում է Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի հյուսիս-արևմտյան մասում` սարահարթի զառիթափին: Սարահարթի հյուսիսային լանջը ավելի քիչ թեքություն ունի, քան հարավայինը, ծածկված է խոշոր ժայռերով, ինչի արդյունքում լանջը դարձել է անանցանելի: Հարավային լանջին երևում են կացարանների հետքեր, որտեղ որպես պատ օգտագործվել են ...

ԳՅՈՒՂԱՏԵՂԻ «ԼԵՌՆԱՆՑՔԻ ԱՎԵՐԱԿՆԵՐ», «ԴԱՐԲՆՈՒ ԽՐԲԵՔ»

ԳՅՈՒՂԱՏԵՂԻ ԼԱՌՆԱՆՑՔԻ ԱՎԵՐԱԿՆԵՐ«ԴԱՐԲՆՈՒ ԽՐԲԵՔ» 4.85.9 Գեղարքունիքի մարզ, գյուղ Վարդենիկ, պետ.ցուցիչ` 4.85.9: «Լեռնանցքի ավերակներ» կամ «Դարբնու խրբեք» գյուղատեղին հիմնադրվել է IX դարում: Գտնվում է գյուղից 5 կմ հարավ` ընդարձակ հարթության վրա: Տեղ-տեղ երկշարք դասավորված տների հիմնապատերի մնացորդների քանակից պարզ է դառնում, որ այն եղել է մեծ գյուղ: Գյուղի կենտրոնում է գտնվել կիսակլոր խորանով, ուղղանկյուն հատակագծով միանավ եկեղեցին (XII դար) /պետ. ցուցիչ` ...

ԱՄՐՈՑ ԾՈՎԱԲԵՐԴ. «ԲԵՐԴԻ ԴՈՇ»

4.84.1. Գեղարքունիքի մարզ, գ. Վարդաձոր, պետ.ցուցիչ` 4.84.1: Ծովաբերդ ամրոցը կառուցվել է մ.թ.ա. II-I հազարամյակում և գտնվում է Վարդաձոր գյուղից 3 կմ արևմուտք: Ամրոցը գրեթե բոլոր կողմերց խոցելի է, բացառությամբ արևելյան կողմի, որն ունի փոքր ինչ թեքություն: Պարիսպն ունի 250 մետր երկարություն և չորս մետր լայնություն: Կառուցվել է երկշարք բազալտե քարից, հիմքերը լավ են պահպանվել, և տեղ-տեղ բարձրությունը հասել ...

ԱՄՐՈՑ ԴԱՇՏԱՁՈՐ

01 Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, պետ.ցուցիչ` 4.3.2: Դաշտաձոր ամրոցը գտնվում է քաղաքից մոտ 8 կմ հարավ` համանուն գետի ձախ ափին: Ամրոցը թվագրվում է մ.թ.ա. II հազարամյակով, զբաղեցրած տարածքը կազմել է շուրջ երկու հեկտար, որի մոտ կես հեկտարը բաժին է ընկել միջնաբերդին: Կառուցվել է թեք լանջի վրա և հարակից շրջանների նկատմամբ ձեռք է բերել գերիշխող դիրք: ...