ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Գեղարքունիք > Հուշարձաններ

ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՇՈՂԱԳԱՎԱՆՔ

01 Գեղարքունիքի մարզ, գյուղ Ձորագյուղ, պետ. ցուցիչ` 4.60.22: Շողագավանք վանական համալիրը գտնվում է գյուղամիջում` լեզվաձև բլրի վրա: Այն ժամանակագրական առումով ընդգրկում է V-XVII դարերը: Վանքը կառուցվել է սրբատաշ քարով, եղել է եռաբսիդ գմբեթավոր շենք` չորս անկյուններում ունենալով ավանդատներ: Վանքը գործել է մինչև XVII դարի վերջերը և ունեցել իր առաջնորդը: Այժմ գտնվում է կիսավեր վիճակում, պահպանվել ...

ԱՄՐՈՑ ՋՈՋ ԿՈՂ

ԱՄՐՈՑ ՋՈՋ ԿՈՂ 4.27.2 Գեղարքունիքի մարզ, գյուղ Գեղհովիտ ( պետ. ցուցիչ` 4.27.2): Ջոջ կող ամրոցը գտնվում է գյուղի համանուն բարձունքի հարավ-արևելյան մասում, գետի աջ ափին, կառուցվել է մ.թ.ա. II-I հազարամյակում: Ամրոցն իր հուսալի դիրքով իշխում է շրջապատի վրա: Այն երկարաձիգ պայտի ձև ունի, որի առավել բարձր` կիսաշրջանաձև մասը զբաղեցնում է միջնաբերդը: Պարսպի արևելյան մասում ունի իրարից գրեթե հավասար հեռավորության ...

ԱՄՐՈՑ ԱԼՈՅԻ ԿՈՂ, ԱՄՐՈՑ ՔՐԴԻ ԿՈՂ

4.82.1.1 Գեղարքունիքի մարզ, գյուղ Վաղաշեն, (պետ.ցուցիչներ` 4.82.1, 4.82.2): Վաղաշեն գյուղից 3 կմ հարավ-արևելք, Վարդենիս լեռնաշղթայի հյուսիսային լանջին են գտնվել «Ալոյի կող», «Քրդի կող» ամրոցները: Ամրոցներն իրարից հեռու են մոտ կես կիլոմետր և համարվում են համաժամանակյա կառույց: Քրդի կող ամրոցը /պետ.ցուցիչ` 4.82.2/, հիմնադրվել է մ.թ.ա. I հազարամյակում: Այն նման է փակված պայտի, զբաղեցրել է շուրջ ...

ԱՄՐՈՑ «ՅՈԹ ԱՂԲՅՈՒՐ» /«ԱԲԼԼՈՒ ԽԱՐԱԲԱ», «ԱՍԼԱՆ ՂԱՓԼԱՆ»

4.71.2.1 Գեղարքունիքի մարզ, գյուղ` Նորատուս, պետ. ցուցիչ` 4.71.2: Նորատուս գյուղից արևմուտք` 2 կմ հեռավորության վրա է գտնվում Յոթ աղբյուր ամրոցը և հին գյուղատեղին /պետ. ցուցիչ` 4.71.2.2/: Ամրոցը կառուցվել է մ.թ.ա. I հզմ, իսկ գյուղատեղին թվագրվում է VII-XVII դարերով և գտնվում է ամրոցի հարավ-արևելյան կողմում: Աբլլու Խարաբա կամ Ասլան-Ղափլան անունները կապված են բնակատեղիի ավերակներից ոչ ...

ՍՊՈՐՏԱՅԻՆ ԽԱՂԵՐ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

Picture 329 ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության նախաձեռնությամբ՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ, «Սպորտի ժառանգությունը» խորագրով միջոցառումներ են անցկացվել Մարտունի և Վարդենիս քաղաքներում: Մարտունի քաղաքի ավագ դպրոցում անցկացվել են բասկետբոլի, վոլեյբոլի և վազքի մրցումներ: Իսկ Վարդենիս քաղաքի մարզադպրոցում կազմակերպվել է ըմբշամարտի, կարատեի և վազքի մրցումներ: Պատանի հաղթողները պարգևատրվել են ՊՈԱԿ-ի պատվոգրերով և շնորհակալագրերով: Ապա՝ ...