ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Գեղարքունիք > Հուշարձաններ

ՄԱՔՐՎԵԼ ՈՒ ԲԱՐԵԿԱՐԳՎԵԼ Է ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ 27 ՀԱՄԱՅՆՔԻ 50 ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔ

001 Ապրիլի 18-ին` Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը, ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության նախաձեռնությամբ 27 համայնքի 50 հուշարձանների տարածքներում իրականացվել են սանմաքրման և բարեկարգման աշխատանքներ: ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության, մշակույթի նախարարների համատեղ հրամանի համաձայն՝ «բանակ-կրթություն–մշակույթ» համագործակցության շրջանակներում, հուշարձանների սանմաքրման աշխատանքներին մասնակցել են 35 դպրոցի ավելի քան 700 աշակերտ և մարզի տարածքում տեղակայված զորամասերի ...

ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

DSC00603 ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության նախաձեռնությամբ՝ Սևանի քաղաքապետարանի մշակույթի բաժինի և սպորտի դպրոցի հետ համատեղ, Սևան քաղաքում անցկացվել է 2000 մ վազքատարածքով կռոսավազքի մրցում: Վազքին մասնակցել են Սևան քաղաքի սպորտդպրոցի բռցքամարտի, կառատեի, ըմբշամարտի և այլ սպորտաձևերի մարզիկներ: Կռոսավազքի մասնակիցներ Սուրեն Նիկողոսյանը, Գոռ Սիմոնյանն ու Արթուր Խաչատրյանը զբաղեցրել են համապատասխանաբար 1-ին, 2-րդ և 3-րդ ...

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԲԱՑ ԴԱՍ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

Գեղարքունիք ՊՄՊ Գեղրաքունիքի մարզային ծառայության նախաձեռնությամբ «Հուշարձաններ-պատմություններ» թեմայով բաց դաս է անցկացվել Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի VIII դպրոցում: Նպատակը դամբարանադաշտերի, կիկլոպյան ամրոցների, ավերակ վանքերի, խաչքարերի վիմագրությունների վերծանման միջոցով մեր պատմամշակութային ժառանգության վերաբերյալ պատանիների գիտելիքները հարստացնելն է: Բաց դասի ընթացքում դպրոցականներին պատմել են նաև հնագիտական պեղումների ու դրանց նշանակության մասին: ՊՄՊ մարզային ծառայության պետի տեղակալ Շուշանիկ ...

ԳՅՈՒՂԱՏԵՂԻ «ՓԱՌԿՈՒՆՔ» / «ՎԵՐԻՆ ՔՅՈԼԱՂՌԱՆ» , «ՀԻՆ ԿԱՐՄՐԱՇԵՆ» /

Փառկունք Գեղարքունիքի մարզ, գյուղ Ծովինար, պետ. ցուցիչ` 4.52.11 Փառկունք գյուղատեղին հիմնվել է IX դարում, գտնվում է Ծովինար գյուղից 8 կմ հարավ, մի սարահարթի վրա և բնակելի է եղել մինչև 1949թ.: Գյուղը եղել է մելիքանիստ: XIV դարի վերջերից այստեղ են նստել Գեղարքունի գավառի մելիքական տոհմերից Աղբուղայանները կամ Պուղիկյանները, որոնց տոհմի մի քանի սերնդի գերեզմանները գտնվում են ...

ԵԿԵՂԵՑԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ

Ekexeci Noratusi Գեղարքունիքի մարզ, Գավառի տարածաշրջան, գյուղ Նորատուս, պետ,ցուցիչ`4.71.5 Ս. Աստվածածին եկեղեցին կառուցվել է IX դարում` Գեղարքունյաց Սահակ իշխանի նախաձեռնությամբ և գտնվում է գյուղի կենտրոնում: Եկեղեցին սրբատաշ է, ունեցել է մեծ քարերով կառուցված գմբեթավոր սրահ, սակայն, ժամանակի ընթացքում գմբեթն ու ծածկը փլվել են: Հետագայում` Ալաշկերտից ներգաղթողներն այն ծածկել են գերաններով: 1974-1975 թթ. կատարվել են վերականգնողական աշխատանքներ: Եկեղեցին ...