ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Գեղարքունիք > Հուշարձաններ

Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ, ԾԱՂԿԵՎԱՆՔ ՄԱՏՈՒՌ

Ծաղկեվանք Գեղարքունիքի մարզ, գյուղ Լիճք, պետ.ցուցիչ` 4.39.1.53, 4.39.1.54 Ծաղկեվանք մատուռը և ս. Աստվածածին եկեղեցին գտնվում են մի շրջապարսպի մեջ` գյուղի հարավ-արևմտյան եզրին: Եկեղեցին և մատուռը այդ տարածքում գտնվող IX-XX դդ. գերեզմանոցի /պետ.ցուցիչ` 4.39.1/ ենթահուշարձաններ են: Գերեզմանոցն իր մեջ ներառում է նաև X-XVII դդ. 47 խաչքար և 5 ...

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԲԱՑ ԴԱՍ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

01 ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության նախաձեռնությամբ «Պահենք ու պահպանենք մեզ շրջապատող եկեղեցիներն ու մատուռները» թեմայով բաց դաս է անցկացվել Գեղամավանի Աշոտ Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցում: Բաց դասն անցկացրել են ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության պետի տեղակալ, Սևանի տարածաշրջանի պատասխանատու Ա. Մովսիսյանը և դպրոցի պատմության ուսուցչուհի Ա. Առաքելյանը: ...

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻՆ

Գեղարքունիք ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության նախաձեռնությամբ Ճամբարակի տարածաշրջանի Մարտունի գյուղի միջնակարգ դպրոցում անցկացվել է բաց դաս՝ «Տարածաշրջանում գտնվող հուշարձանները և դրանց ներկայիս վիճակը» թեմայով: ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության պետի տեղեկալ Հայկ Զառահյանն ու դպրոցի Հայոց եկեղեցու ...

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ, Գ. ԾՈՎԱԿ, ԱՄՐՈՑ

01 Պետ.ցուցիչ` 4.51.1: Ամրոցը հիմնադրվել է Ծովակ գյուղի հարավային և արևմտյան մասերում գտնվող բարձունքի վրա Ք.ա. I հազարամյակի սկզբին: Ամրոցի տարածքում առկա են XI-XIX դդ վերագրվող մշակութային շերտեր և մի շարք հուշարձաններ: Ամրոցն իր բնակատեղիով բավական մեծ ու ընդարձակ է, զբաղեցրել է մոտ 3,5 քառակուսի կմ տարածություն: Ծովակ-Լճավան ճանապարհն ամրոցի տարածքը բաժանում է երկու մասի: Ամրոցը ներառում է ...

ԱՄՐՈՑ ՄԵԾԵՓ

mecamor Սևան քաղաք, պետ. ցուցիչ` 4.4.1: Սևան քաղաքից հյուսիս-արևմուտք, Գոմաձոր թաղամասում` Փամբակի լեռնաբազուկի վրա, պահպանվում են Մեծոփա ամրոցի մնացորդները հեռուստաաշտարակի մոտ: Բարձր դիրքի շնորհիվ լեռան գագաթից տեսանելի են Հրազդանը և այնտեղից 5 կմ հեռու գտնվող Իշտիկունու Լճաշենի հնագույն ամրոցը: Ենթադրվում է, որ Մեծոփա ամրոցը, ...