ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Գեղարքունիք > Հուշարձաններ

ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՄԱՔԵՆՅԱՑ ՎԱՆՔ

Մաքենյաց վանք Գեղարքունիքի մարզ, գյուղ Մաքենիս, պետ. ցուցիչ` 4.64.9 Մաքենյաց վանք վանական համալիրը համարվում է Գեղարքունիքի մարզի այն հուշարձանախմբերից մեկը, որը հանդիսանում է Սյունյաց ճարտարապետական դպրոցի արգասիք: Նրա մասին մատենագրական տեղեկությունները հասնում են մինչև VII դար: Այն եղել է ժամանակի ամենահայտնի վանքերից մեկը, և առավելապես հայտնի է` որպես հոգևոր-կրթական և մշակութային կյանքի կենտրոն: IX դարի վերջում Սյունյաց իշխան ...

ԱՄՐՈՑ ՍԱՆԳԱՐ

amroc sangar Գեղարքունիքի մարզ, գյուղ Ձորագյուղ, պետ. ցուցիչ` 4.60.1 Սանգար ամրոցը համարվում է Սևանի ավազանի ամենախոշոր ամրոցներից մեկը, որը գտնվում է Ձորագյուղից մոտ 1,7 կմ դեպի արևմուտք: Այն կառուցվել է Ք.ա. II-I հազարամյակներում` խոր կիրճի հյուսիսային, համարյա ուղղաձիգ ու ժայռապատ լանջերով սարահարթի վրա: Սարահարթը, որի վրա գտնվում են ամրոցի ավերակները, շրջապատի ձորերի հատակից բարձր է 300-500 մետր: Ամրոցն ...

ԲՆԱԿԱՏԵՂԻ «ԿԼՈՐ ԴԱՐ»

klor dar Գեղարքունիքի մարզ, գյուղ Ակունք, պետ. ցուցիչ` 4.8.1 Ակունք գյուղից մոտ 500 մ հարավ-արևմուտք, առանձին բլրի վրա, Ք.ա. IV դ. հիմնադրվել է Կլոր դար բնակատեղին, որն ըստ էության գոյատևել է մինչև մ.թ. III դարը: Բնակատեղիում առկա են նաև X-XVII դդ. մշակութային շերտեր: 1959թ. Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Ս.Գ. Բարխուդարյանի կատարած աշխատանքների արդյունքում պեղվել է ...

ԱՄՐՈՑ ԹԵՅՇԵԲԱԻՆԻ /ՕՁԱԲԵՐԴ /

Թեյշեբանինի ամրոց Գեղարքունիքի մարզ, գյուղ Ծովինար, պետ. ցուցիչ` 4.52.1 Թեյշեբաինի ամրոցը կառուցվել է Ք.ա. I հազարամյակում` ներկայիս Ծովինար և Արծվանիստ գյուղերի միջև գտնվող մի բարձրավանդակի վրա: Այդ բարձրավանդակի եզրերը հյուսիսից նայում են Սևանա լճին, արևելքից զառիվայր իջնում են Արծվանիստ գյուղ, հարավից միանում են լեռներին, իսկ արևմուտքից լանջերի թեքությունը քիչ է, ինչն էլ պատճառ է դարձել, որպեսզի ժայռը ...

ԱՄՐՈՑ «ՔԱՐԵ-ԴՈՒՌ»

Գեղարքունիքի մարզ, գյուղ Կարճաղբյուր, պետ. ցուցիչ` 4. 55. 1 Քարե-դուռ ամրոցը կառուցվել է Ք.ա. II հազարամյակի վերջում, Կարճաղբյուր գյուղի հարավ-արևելյան կողմի սարահարթի վրա: Այն իր բարձրությամբ և դիրքով իշխում է շրջապատի հարթ տարածությունների վրա: Ամրոցը գրավում է մոտ հինգ հեկտար տարածություն, որից մեկ հեկտարը զբաղեցնում է միջնաբերդը: Այն կառուցված է սարահարթի ավելի բարձր տեղամասում, ունի կլոր ...