ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Գեղարքունիք > Հուշարձաններ

ԿՈԹԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ ԿԱՄ ԿՈԹԱՎԱՆՔ

Կոթի Սուրբ Աստվածածին եկեղեցի ԿՈԹԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ ԿԱՄ ԿՈԹԱՎԱՆՔ Գեղարքունիքի մարզ Ներքին Գետաշեն գյուղ պետ. ցուցիչ 4.66.7 Գտնվում է ՀՀ Մարտունու տարածաշրջանի Ներքին Գետաշեն գյուղի արևմտյան քարափին: Եկեղեցին կառուցել է Գեղարքունիքի տեր, Վասակ Գաբուռ իշխանի և Մարիամ Բագրատունու որդի Գրիգոր Սուփան II-ը, 851-901 թվականներին: Արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ եռակոնք, արևմուտքից ուղղանկյուն խաչաթևով, չորս անկյուններում խորանավոր երկհարկ ...

ՀԱՅՐԱՎԱՆՔ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

Hayravank_01 ՀԱՅՐԱՎԱՆՔ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ Մարդաղավնեաց վանք, Այրիվանք Գեղարքունիքի մարզ գ. Հայրավանք, պետ. ցուցիչ N 4.59.1.1. IX-XIII դարերի այս վանքային համալիրը  գտնվում է Հայրավանք գյուղի հյուսիսարևելյան եզրին, Սևանա լճի առափնյա ժայռեղեն հրվանդանի վրա: Պահպանվել են եկեղեցին և գավիթը: Եկեղեցի (IX դար)- խաչաձև-քառախորան, կենտրոնագմբեթ կառույց է: Եկեղեցու պատերի ամենահին արձանագրությունը  1211 թվականից է և վերաբերում է հիմնական վերանորոգումներին: Հարավարևելյան անկյանը կից ...