ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Գեղարքունիք > Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՎԵԼ ԵՆ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ

Գեղարքունիքի մարզում ցուցադրվել են Արևմտյան Հայաստանի հուշարձանների լուսանկարները Գեղարքունիքի ՊՄՊ մարզային ծառայության նախաձեռնությամբ, Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված, Մարտունի քաղաքի մշակույթի տանը բացվել է Աշոտ Մովսեսյանի լուսանկարների ցուցահանդես: «Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի պատմամշակութային հուշարձանները» խորագրով ցուցադրությունը պատմում է ՍԻՍ, Վան, Նեմրութ, Կորիկոս, Այաս, Անամուր, Ադանա քաղաքների ուշ անտիկ և միջնադարյան հուշարձանների մասին: Լուսնկարները վկայում են հայկական ճարտարապետության ավանդույթների ու առանձնահատկությունների, պատմում` ...

ՄՐՑՈՒՅԹ-ՎԻԿՏՈՐԻՆԱ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

Մրցույթ-վիկտորինա Գեղարքունիքի մարզում Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Տ. Աբրահամյանի անվան ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ, անցկացվել է «Մեր մարզի մշակույթի հետքերով» խորագիրը կրող մրցույթ-վիկտորինա: Ծրագիրն իրականացվել է Սուբսիդիայի տրամադրման պայմանագրի 2.3.41 կետի պահանջների համաձայն: Բազմաբնույթ հարցերի միջոցով դպրոցականներին հանձնարարվել է ներկայացնել մարզի հուշարձանները` լուսանկարների միջոցով: Հաջորդ փուլով նախատեսված էր, ...

ԲԱՑ ԴԱՍ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Բաց  դաս  Գեղարքունիքի  մարզի դպրոցականների  համար Պատմամշակութային ժառանգության պահպանությունն ու հանրահռչակումը «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ամենօրյա աշխատանքն է: Մարզային ծառայությունների ղեկավարները, հուշարձանների պահապաններն այս առումով սերտ գործակցում են ինչպես ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերի, այնպես էլ` հանրակրթական դպրոցների հետ: Սեփական մշակույթի մասին գիտելիք բանակի ապագա զինվորը, վաղվա սպան, քաղաքացին ստանում է հենց կրթօջախում: ՊՈԱԿ-ի Գեղարքունիքի մարզային ՊՄՊ ծառայության աշխատակիցները բաց դաս են ...

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՈՒ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ ԵՆ ՄԱՔՐՎԵԼ

Գեղարքունիքի ու Կոտայքի մարզերում  հուշարձաններ  են մաքրվել Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ հանրապետության մարզերում ծրագրված մի շարք միջոցառումներ հետաձգվել էին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: Դրանք իրականացվել են օրերս: Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Թթուջուր եւ Մարտունի համայնքներում դպրոցականների, զինծառայողների, ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության աշխատակիցների մասնակցությամբ, մաքրման ու բարեկարգման աշխատանքներ են կատարվել: Մասնավորապես բարեկարգվել ...

«ԻՄ ՍԻՐԵԼԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՇԱՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ ԳԱՎԱՌՈՒՄ

«ԻՄ ՍԻՐԵԼԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ  ՇԱՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ ԳԱՎԱՌՈՒՄ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Ս.Դարբինյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցում այս տարվա սեպտեմբերին հայտարարվել էր «Իմ Սիրելի Հուշարձանը» խորագրով ստեղծագործական շարադրության մրցույթ։ Աշխատանքների ամփոփումն օրերս էր։ Հաղթող ճանաչվեց երեք շարադրություն, որոնց հեղինակները պարգևատրվեցին Հայաստանի պատմական վայրերն ու հուշարձանները ներկայացնող արժեքավոր գրքերով։ Առաջին մրցանակին արժանացել է ...