ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Գեղարքունիք

ԼՃԱՇԵՆԻ ԱՄՐՈՑԸ /ՊԵՏ. ՑՈՒՑԻՉ` 4.40.17.1/

IMG_0037 Գեղարքունիքի մարզ, գյուղ Լճաշեն: Լճաշեն գյուղի հարավային ծայրամասում բարձրացող բլուրների վրա է գտնվում Լճաշենի կիկլոպյան ամրոցը: Ամրոցը «Լճաշեն» բնակատեղիի ենթահուշարձան է: Բնակատեղին հայտնաբերվել է գյուղից դեպի արևելք գտնվող լճի ցամաքած տեղում: Այն բրոնզեդարյան ժամանակաշրջանի կացարան է, որից պահպանվել են պատերի մնացորդները: Տարածված է 15 բլուրների վրա և զբաղեցնում է ավելի քան 35 հեկտար տարածություն: ...

ԲԱՑ ԴԱՍ ՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ

1 ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության նախաձեռնությամբ բաց դաս է անցկացվել Մարտունի գյուղի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտների համար։ Ներկա է եղել ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության պետի տեղակալ Հայկ Ջառահյանը։ Բաց դասն անցկացրած պատմության ուսուցիչ Աշոտ Մուրադյանն անդրադարձել է Մարտունու տարածաշրջանի պատմամշակութային հուշարձաններին՝ «Մակաղատեղի» հանդամասում գտնվող ամրոցին, «Կարմիր եղցի» վանական համալիրի ավերակներին, «Աղջկա բերդ»-ին և այլն։ ...

ԱՄՐՈՑ ԲԵՐԴԻ ԳԼՈՒԽ

.4.1.2.1. GEREZMANOTS Գեղարքունիքի մարզ, Գավառ քաղաք /պետ. ցուցիչ` 4.1.2/: «Բերդի գլուխ» ամրոցը կառուցվել է մ.թ.ա. II-I հազարամյակների ընթացքում: Գտնվում է Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի հյուսիս-արևմտյան մասում` սարահարթի զառիթափին: Սարահարթի հյուսիսային լանջը ավելի քիչ թեքություն ունի, քան հարավայինը, ծածկված է խոշոր ժայռերով, ինչի արդյունքում լանջը դարձել է անանցանելի: Հարավային լանջին երևում են կացարանների հետքեր, որտեղ որպես պատ օգտագործվել են ...

ԲԱՑ ԴԱՍ ՆՎԻՐՎԱԾ ԼՃԱՇԵՆԻ ԴԱՄԲԱՐԱՆԱԴԱՇՏԵՐԻՆ

DSC00671 ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության նախաձեռնությամբ հուշարձանների պահպանությանը նվիրված բաց դաս է անցկացվել Լճաշեն համայնքի Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի բարձր դասարանի աշակերտների համար։ ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության պետի տեղակալ Աշխեն Մովսիսյանն ու դպրոցի պատմության ուսուցչուհի Լուսինե Հովհաննիսյանը բաց դասի ընթացքում անդրադարձել են Լճաշենի դամբարանադաշտերին (պետ. ցուցիչ՝ 4.40.6), խոսել են մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակներով թվագրվող բրոնզեդարյան ...

ԳՅՈՒՂԱՏԵՂԻ «ԼԵՌՆԱՆՑՔԻ ԱՎԵՐԱԿՆԵՐ», «ԴԱՐԲՆՈՒ ԽՐԲԵՔ»

ԳՅՈՒՂԱՏԵՂԻ ԼԱՌՆԱՆՑՔԻ ԱՎԵՐԱԿՆԵՐ«ԴԱՐԲՆՈՒ ԽՐԲԵՔ» 4.85.9 Գեղարքունիքի մարզ, գյուղ Վարդենիկ, պետ.ցուցիչ` 4.85.9: «Լեռնանցքի ավերակներ» կամ «Դարբնու խրբեք» գյուղատեղին հիմնադրվել է IX դարում: Գտնվում է գյուղից 5 կմ հարավ` ընդարձակ հարթության վրա: Տեղ-տեղ երկշարք դասավորված տների հիմնապատերի մնացորդների քանակից պարզ է դառնում, որ այն եղել է մեծ գյուղ: Գյուղի կենտրոնում է գտնվել կիսակլոր խորանով, ուղղանկյուն հատակագծով միանավ եկեղեցին (XII դար) /պետ. ցուցիչ` ...