ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Գեղարքունիք

ԳՅՈՒՂԱՏԵՂԻ «ԼԵՌՆԱՆՑՔԻ ԱՎԵՐԱԿՆԵՐ», «ԴԱՐԲՆՈՒ ԽՐԲԵՔ»

ԳՅՈՒՂԱՏԵՂԻ ԼԱՌՆԱՆՑՔԻ ԱՎԵՐԱԿՆԵՐ«ԴԱՐԲՆՈՒ ԽՐԲԵՔ» 4.85.9 Գեղարքունիքի մարզ, գյուղ Վարդենիկ, պետ.ցուցիչ` 4.85.9: «Լեռնանցքի ավերակներ» կամ «Դարբնու խրբեք» գյուղատեղին հիմնադրվել է IX դարում: Գտնվում է գյուղից 5 կմ հարավ` ընդարձակ հարթության վրա: Տեղ-տեղ երկշարք դասավորված տների հիմնապատերի մնացորդների քանակից պարզ է դառնում, որ այն եղել է մեծ գյուղ: Գյուղի կենտրոնում է գտնվել կիսակլոր խորանով, ուղղանկյուն հատակագծով միանավ եկեղեցին (XII դար) /պետ. ցուցիչ` ...

ԱՄՐՈՑ ԾՈՎԱԲԵՐԴ. «ԲԵՐԴԻ ԴՈՇ»

4.84.1. Գեղարքունիքի մարզ, գ. Վարդաձոր, պետ.ցուցիչ` 4.84.1: Ծովաբերդ ամրոցը կառուցվել է մ.թ.ա. II-I հազարամյակում և գտնվում է Վարդաձոր գյուղից 3 կմ արևմուտք: Ամրոցը գրեթե բոլոր կողմերց խոցելի է, բացառությամբ արևելյան կողմի, որն ունի փոքր ինչ թեքություն: Պարիսպն ունի 250 մետր երկարություն և չորս մետր լայնություն: Կառուցվել է երկշարք բազալտե քարից, հիմքերը լավ են պահպանվել, և տեղ-տեղ բարձրությունը հասել ...

ԱՄՐՈՑ ԴԱՇՏԱՁՈՐ

01 Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, պետ.ցուցիչ` 4.3.2: Դաշտաձոր ամրոցը գտնվում է քաղաքից մոտ 8 կմ հարավ` համանուն գետի ձախ ափին: Ամրոցը թվագրվում է մ.թ.ա. II հազարամյակով, զբաղեցրած տարածքը կազմել է շուրջ երկու հեկտար, որի մոտ կես հեկտարը բաժին է ընկել միջնաբերդին: Կառուցվել է թեք լանջի վրա և հարակից շրջանների նկատմամբ ձեռք է բերել գերիշխող դիրք: ...

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԲԱՑ ԴԱՍ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

Բաց դաս Գեղարքունիքի մարզում ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության նախաձեռնությամբ Գավառի տարածաշրջանի Սարուխան գյուղի Ս. Մակարյանի անվան թիվ 1 դպրոցում անցկացվել է բաց դաս՝ «Հայկական ճարտարապետական կառույցների ճարտարապետների անվան հիշատակության ձևերը` արձանագրությունների մեջ» թեմայով։ Մարզային ծառայութայան պետի տեղակալ Շուշանիկ Հակոբյանը բաց դասի ընթացքում անդրադարձել է հուշարձանների հատկապես այն արձանագրություններին, որոնք վերաբերում են հուշարձանը կերտողին, վկայում են դրա ...

ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՇՈՂԱԳԱՎԱՆՔ

01 Գեղարքունիքի մարզ, գյուղ Ձորագյուղ, պետ. ցուցիչ` 4.60.22: Շողագավանք վանական համալիրը գտնվում է գյուղամիջում` լեզվաձև բլրի վրա: Այն ժամանակագրական առումով ընդգրկում է V-XVII դարերը: Վանքը կառուցվել է սրբատաշ քարով, եղել է եռաբսիդ գմբեթավոր շենք` չորս անկյուններում ունենալով ավանդատներ: Վանքը գործել է մինչև XVII դարի վերջերը և ունեցել իր առաջնորդը: Այժմ գտնվում է կիսավեր վիճակում, պահպանվել ...