ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Գեղարքունիք

ԱՄՐՈՑ ՋՈՋ ԿՈՂ

ԱՄՐՈՑ ՋՈՋ ԿՈՂ 4.27.2 Գեղարքունիքի մարզ, գյուղ Գեղհովիտ ( պետ. ցուցիչ` 4.27.2): Ջոջ կող ամրոցը գտնվում է գյուղի համանուն բարձունքի հարավ-արևելյան մասում, գետի աջ ափին, կառուցվել է մ.թ.ա. II-I հազարամյակում: Ամրոցն իր հուսալի դիրքով իշխում է շրջապատի վրա: Այն երկարաձիգ պայտի ձև ունի, որի առավել բարձր` կիսաշրջանաձև մասը զբաղեցնում է միջնաբերդը: Պարսպի արևելյան մասում ունի իրարից գրեթե հավասար հեռավորության ...

ԱՄՐՈՑ ԱԼՈՅԻ ԿՈՂ, ԱՄՐՈՑ ՔՐԴԻ ԿՈՂ

4.82.1.1 Գեղարքունիքի մարզ, գյուղ Վաղաշեն, (պետ.ցուցիչներ` 4.82.1, 4.82.2): Վաղաշեն գյուղից 3 կմ հարավ-արևելք, Վարդենիս լեռնաշղթայի հյուսիսային լանջին են գտնվել «Ալոյի կող», «Քրդի կող» ամրոցները: Ամրոցներն իրարից հեռու են մոտ կես կիլոմետր և համարվում են համաժամանակյա կառույց: Քրդի կող ամրոցը /պետ.ցուցիչ` 4.82.2/, հիմնադրվել է մ.թ.ա. I հազարամյակում: Այն նման է փակված պայտի, զբաղեցրել է շուրջ ...

ԱՄՐՈՑ «ՅՈԹ ԱՂԲՅՈՒՐ» /«ԱԲԼԼՈՒ ԽԱՐԱԲԱ», «ԱՍԼԱՆ ՂԱՓԼԱՆ»

4.71.2.1 Գեղարքունիքի մարզ, գյուղ` Նորատուս, պետ. ցուցիչ` 4.71.2: Նորատուս գյուղից արևմուտք` 2 կմ հեռավորության վրա է գտնվում Յոթ աղբյուր ամրոցը և հին գյուղատեղին /պետ. ցուցիչ` 4.71.2.2/: Ամրոցը կառուցվել է մ.թ.ա. I հզմ, իսկ գյուղատեղին թվագրվում է VII-XVII դարերով և գտնվում է ամրոցի հարավ-արևելյան կողմում: Աբլլու Խարաբա կամ Ասլան-Ղափլան անունները կապված են բնակատեղիի ավերակներից ոչ ...

ԼՂՀ ՊԲ N ԶՈՐԱՄԱՍԻ ՊԱՏՎՈԳԻՐԸ` ՊՈԱԿ-Ի ԱՇԽԱՏԱԿՑԻՆ

13288899_987773808005504_1547578307_n «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության պետ, պահեստի ավագ լեյտենանտ Գոռ Գասպարյանը կամավորական հիմունքներով՝ համաձայն ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի հրամանի, զորակոչվել էր ԼՂՀ՝ հերթական մարտական հերթափոխի: Գ. Գասպարյանի գլխավորությամբ Արցախ էին մեկնել նաև 18 այլ կամավորներ: ...

ՍԵՎԱՆԱՎԱՆՔ

01 Գեղարքունիքի մարզ,ք. Սևան, պետ. ցուցիչ` 4.4.18 Սևանավանքը գտնվում է Սևանա լճի թերակղզու վրա (հիմնադրման ժամանակ` կղզի): Համաձայն ավանդության` ժամանակակից եկեղեցին հիմնադրվել է քանդված հեթանոսական մեհյանի տեղերում և օծվել է Գրիգոր Լուսավորչի կողմից` 305 թ. (ավանդության համաձայն` Լուսավորիչը կառուցել է նաև Ս. Հարություն եկեղեցին, որն այժմ ավերված է): Վանքը ճարտարապետական լուծումներով հիանալի ներդաշնակություն է կազմում ...