ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

ՍԱՆՄԱՔՐՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԹԱՆԱՀԱՏԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

01 «Մաքուր Հայաստան» խորագրի ներքո` «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի և Եղեգնաձորի թիվ 1 մանկապարտեզի աշխատակիցները համատեղ սանմաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացրել Թանահատի վանական համալիրի տարածքում։ Մինչ մեծերը մաքրել ու բարեկարգել են վանական համալիրի տարածքը` փոքրիկները ներկաներին հիացրել են հայրենասիրական երգ ու պարի իրենց կատարումներով։ Միջոցառումը շարունակվել է «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց թանգարանում: Մասնաճյուղի վարիչ Բարիս ...

«ԵՂԵԳՆԱՁՈՐՅԱՆ ՁՄԵՌ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԹԱՆԱՀԱՏՈՒՄ

Изображение 012 «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Գլաձոր» պատմամշակութային արգելոց-թանգարանի և Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի քաղաքապետարանի ջանքերով օրերս Թանահատի վանական համալիրի տարածքում անցկացվել է «Եղեգնաձորյան ձմեռ» խորագիրը կրող միջոցառում, որին մասնակցել են Եղեգնաձորի Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները, Եղեգնաձորի և Գլաձորի միջնակարգ դպրոցների աշակերտները: «Գլաձոր» պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչ Բարիս Քոչարյանը դպրոցականների համար ...

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Изображение 013 «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչ Բարիս Քոչարյանի նախաձեռնությամբ Վերնաշենի միջնակարգ դպրոցում իրականացվել է «Ժառանգություն» խորագրով լուսանկարների ցուցահանդես, որի ընթացքում ներկայացվել են միջնադարից մինչև XX դարը հայ գյուղական կենցաղում օգտագործված իրեր` իլիկ, ճախարակ, սանդերք, օրորոց, արոր, տափան, եղան, հոսելի և այլն: Ցուցահանդեսի նպատակը նախկինում օգտագործված աշխատանքային գործիքների և կենցաղային իրերի մասին պատանիներին տեղեկացնելն էր։ Բարիս Քոչարյանը ...

ԲԱՑ ԴԱՍ «ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ»-ՈՒՄ

Բաց դաս «Գլաձորի համալսարան»-ում «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանում անցկացվել է «Գլաձորի համալսարանի րաբունապետ Եսայի Նչեցի» խորագրով բաց դաս, որին ներկա են եղել Վերնաշենի միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները։ Արգելոց-թանգարանի վարիչ Բարիս Քոչարյանը` խոսելով ուսուցչապետ Եսայի Նչեցու մասին, անդրադարձել է Գլաձորի համալսարանի հիմնադրի և նշանավոր գործչի ծավալած գործունեությանը, ում անվան հետ է կապված նաև գրչության արվեստի զարգացումը: ...

ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ

Manuscript_of_Gladzor_University,_13-14th_century,_village_Vernashen,_Vayots_Dzor,_Armenia,_11 Բագրատունիների թագավորության վերականգնումը, իսկ հետագայում՝ Զաքարյանների իշխանապետությունը, Հայաստանի սահմաններից դուրս Կիլիկիայի հայկական պետության հիմնումը նպաստավոր պայմաններ ստեղծեցին հայկական մշակութային կյանքի զարգացման համար: Բարենպաստ պայմանները չէին կարող ուղղակիորեն չանդրադառնալ հայ իրականության մեջ միանգամայն նոր երևույթ համարվող վարդապետարանների կրթական գործունեության վրա: Կարճ ժամանակահատվածում ստեղծվեցին ուսումնական հաստատություններ, որոնց գործունեությունը խոր հետք թողեց գիտամշակութային կյանքի վրա: Բարձր գնահատելով ...