ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Կոտայք > Նորություններ

ԵՂԵՌՆԻ 102-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

1 ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության նախաձեռնությամբ Բջնի համայնքի մշակույթի տանը բացվել է «Հիշում ենք, պահանջատեր ենք» խորագիրը կրող ցուցահանդես: Ներկայացվել են «Հայոց Մեծ եղեռնը Կոտայքի դպրոցականների աչքերով» ջրաներկ աշխատանքներ և Արևմտյան Հայաստանի հուշարձանների լուսանկարների ցուցավահանակ: Մարզային ծառայության մասնակցությամբ միջոցառումներ է կազմակերպվել նաև մարզի այլ համայնքներում: Մասնավորապես` Հրազդանում ջահերով երթի մասնակիցները` մարզպետարանի, քաղաքապետարանի և «Միասնական Հրազդան» երիտասարդական ...

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՕՐՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆԸ

1 Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առիթով ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայությունը, «բանակ-կրթություն-մշակույթ» եռակողմ համաձայնագրի շրջանակներում, սանիտարական մաքրման, բարեկարգման և իրազեկման միջոցառումներ է իրականացրել մարզի մի շարք համայնքների հուշարձանների տարածքներում, որոնց մասնակցել են տարբեր կրթօջախների սաներ, ուսուցիչներ, համայնքների ...

ԱՀԱԶԱՆԳ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ

Բջնի-1 «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության հուշարձանների պահապանները, սահմանված ժամանակացույցի համաձայն, հուշարձանների տարածքներ կատարած շրջայցերի ընթացքում իրավախախտման երկու դեպք են արձանագրել: Մասնավորապես` հրազենային կրակոցի հետքեր են հայտնաբերվել Բջնի /պետ.ցուցիչ` 6.19.1/ ամրոցի 2016թ.-ին տեղադրված մետաղյա դարպասի կենտրոնական հատվածում: Կրակոցը եղել է մոտ տարածությունից: Մեղրաձոր համայնքից 2 կմ հարավ-արևելք գտնվող Ամրոցի /պետ.ցուցիչ`6.45.1/ ...

ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՄԱՔՐԵԼ ԵՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

11 «Բանակ-կրթություն-մշակույթ» համագործակցության շրջանակում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության և Բալահովիտի թիվ Ն զորամասի հրամանատարության նախաձեռնությամբ մարտի 25-ին սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներ են իրականացվել Աբովյան քաղաքի չորս, Բալահովիտ համայնքի ԵԱԶ հուշարձանների և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի տարածքներում: Վերոնշյալ զորամասի հետ համագործակցությունն ավանդական բնույթ ունի: Պատմամշակութային ժառանգության պահպանությանը միտված բազմաթիվ միջոցառումներ են անցկացվել ...

ԲԱՑ ԴԱՍ ԱԲՈՎՅԱՆԻ ԹԻՎ 4 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ

3 Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվան ընդառաջ` «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության և Աբովյան քաղաքի թիվ 4 ավագ դպրոցի նախաձեռնությամբ այսօր կրթօջախում կազմակերպվել է Կոտայքի մարզի պատմամշակութային հուշարձաններին և դրանց պահպանությանը նվիրված բաց դաս: Կոտայքի ՊՄՊ մարզային ծառայության գիտաշխատող Արամայիս Սեդրակյանն աշակերտներին ներկայացրել է ...