ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Կոտայք > Նորություններ

«ԶՈՐԱՎԱՐ» ԵԿԵՂԵՑԻ

«ԶՈՐԱՎԱՐ»  ԵԿԵՂԵՑԻ Կոտայքի մարզ, գ. Զորավան պետ. ցուցիչ` 6.31.2.1 Գտնվում է գյուղից 1,5 կմ դեպի արևմուտք ընկած գյուղատեղիի հարավային մասում, Եղվարդ քաղաքից 3 կմ հս-արլ: Կառուցել է իշխան, սպարապետ Գրիգոր Մամիկոնյանը 661-685 թթ.: «Զորավար» անունը կապված է սպարապետի անվան հետ, թեև որոշ աղբյուրներում եկեղեցին հիշատակվում է նաև «Ս. Թեոդորոսի վանք» անվանումով: Կիսավեր վիճակում է: Եկեղեցու հարավային ...

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՈՒ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ ԵՆ ՄԱՔՐՎԵԼ

Գեղարքունիքի ու Կոտայքի մարզերում  հուշարձաններ  են մաքրվել Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ հանրապետության մարզերում ծրագրված մի շարք միջոցառումներ հետաձգվել էին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: Դրանք իրականացվել են օրերս: Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Թթուջուր եւ Մարտունի համայնքներում դպրոցականների, զինծառայողների, ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության աշխատակիցների մասնակցությամբ, մաքրման ու բարեկարգման աշխատանքներ են կատարվել: Մասնավորապես բարեկարգվել ...

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ 21-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

Հայկական  բանակի  21-ամյակին  նվիրված  միջոցառումներ Կոտայքի   մարզում Հայոց բանակի 21-ամյակի հոբելյանական հանդիսությունների շրջանակում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայությունը հայրենասիրական միջոցառումների շարք էր նախաձեռնել: Մարզային ծառայության պատասխանատուները, ռազմահայրենասիրական դաստիարակության, բանակ-մշակույթ-կրթություն համագործակցության շրջանակում այցելել են մարզի զորամասեր: Դրանք ...

ՄԿՐՏԱՐԱՆԻ ՁԵՎԱՓՈԽՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԵՆ

Մկրտարանի ձեւափոխման աշխատանքները դադարեցվել են Կոտայքի մարզի Ջրառատ համայնքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող Սուրբ Կարապետ / պետ. ցուցիչ 6.56.10, կառուցվել է 1831թ., հանրապետական նշանակության/ եկեղեցում ԱՄՆ երկու բարերարի ֆինանսական աջակցությամբ եւ, առանց լիազոր մարմնի թույլտվության մկրտարանի ձեւափոխման նախնական աշխատանքներ են սկսել իրականացնել։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Կոտայքի ՊՄՊ աշխատակիցների պահանջով օրերս այդ աշխատանքները ...

ԳԱՌՆԻԻ ԿԱՄՈՒՐՋԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿՀԱՆՁՆՎԻ ԱՇՆԱՆԸ

Գառնիի կամուրջը շահագործման կհանձնվի աշնանը Վերանորոգման աշխատանքները մեկնարկել են հուլիսի 2-ից եւ առաջին փուլը կավարտվի օգոստոսի 15-ին։ Շինարարական ընկերության պատասխանատուները վստահեցնում են, որ այն ամբողջությամբ պատրաստ կլինի նախանշված ժամկետից՝ նոյեմբերից էլ շուտ։ Պատմամշակութային այս եզակի հուշարձանը վերանորոգելու հիմքը դրվել է նախորդ տարի սեպտեմբերին՝ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի կողմից ստորագրված «Դեսպանների մշակութային արժեքների պահպանման» ...