ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Լոռի

ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐՆ ՈՒ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ԲԱՐԵԿԱՐԳԵԼ ԵՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

01 Լոռու մարզում շարունակվում են հուշարձանների տարածքների սանիտարական մաքրման աշխատանքները։ ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության, մշակույթի նախարարների միջև կնքված եռակողմ համաձայնագրի շրջանակներում Լոռու մարզում իրականացված հուշարձանների տարածքների սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներին մասնակցել են նաև N զորամասերի զինծառայողներ։ Մարզային ծառայության աշխատակիցների նախաձեռնած մաքրման և բարեկարգման աշխատանքներն իրականացվել են Վանաձոր քաղաքի Քիմիագործների այգում տեղադրված Հայրենական պատերազմում զոհված ...

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ՆՇՎԵԼ Է ՆԱԵՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ

01 Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առիթով բաց դասեր, սանմաքրման ու բարեկարգման աշխատանքներ են անցկացվել Լոռու մարզում: Վանաձոր քաղաքում, Գուգարք, Բազում, Ձորագյուղ համայնքներում դպրոցականները, զինծառայողներն ու ՊՄՊ մարզային ծառայության պատասխանատուները բարեկարգել են Հրանտ Մաթևոսյանի, Կոտրած եկեղեցու (Ղարաքիլիսայի ճակատամարտի վայր), Կամակատար մատուռի, Երկրորդ աշխարհամարտի (ԵԱԶ), Արցախյան ազատամարտի, 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող ...

ՄԱՔՐՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ

01 «Բանակ-կրթություն-մշակույթ» համագործակցության շրջանակում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Լոռու  մարզային ծառայության աշխատակիցները  և Ստեփանավանում տեղակայված թիվ  Ն  զորամասի սպայական անձնակազմը, ժամկետային զինծառայողները սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացրել Ստեփանավանի Երկրորդ աշխարհամարտում զոհվածների, Ստեփան Շահումյանի հուշարձանների և Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող  հուշաղբյուրի ու  դրանց հարակից տարածքներում: Զորամասի հրամանատարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հուշարձանների և ...

ԲԱՑ ԴԱՍ ԼԵՌՆԱՊԱՏ ԳՅՈՒՂՈՒՄ

01 «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Լոռու մարզային ծառայությունը, «Քառաչափ հայացք» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ, Լեռնապատ գյուղի միջնակարգ դպրոցում կազմակերպել էր բաց դաս` միտված հուշարձանների հանրահռչակմանն ու պատմամշակութային ժառանգության հանդեպ երիտասարդության շրջանում հարգանք, հոգատարություն արմատավորելուն: ՊՄՊ Լոռու մարզային ծառայության պետ Արմեն Գերյանը ներկայացրել է մարզի հուշարձանները, խոսել` պատմամշակութային ժառանգության պահպանության ոլորտի օրենսդրության ...

ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՄԱՐԻԱՄ ԿՅՈՒՐԻԿՅԱՆԻ ԽԱՉՔԱՐ-ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

01 Հիմք ընդունելով «Պահպանության ծառայության» ՊՈԱԿԻ-ի տնօրենի պաշտոնակատար Սեյրան Առաքելյանի հանձնարարականը` ՊՄՊ Լոռու մարզային ծառայության աշխատակիցներն օրերս կազմակերպել են Ախթալայի դպրոցի բակում գտնվող Խաչքար Մարիամ Կյուրիկյանի /պետ. ցուցիչ` 5.5.1.4.3 / հուշարձանի տեղափոխումը։ Աշխատանքներին մասնակցել են նաև Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը, Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա Տեր Հեթում քահանա Թարվերդյանը։ Խաչքարը դպրոցի բակից տեղափոխվել ...