ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Լոռի > Հուշարձաններ

ՕՁՈՒՆԻ ԿՈԹՈՂ (ԿՈԹՈՂ-ՄԱՀԱՐՁԱՆ)

ՕՁՈՒՆԻ ԿՈԹՈՂ (ԿՈԹՈՂ-ՄԱՀԱՐՁԱՆ) ՕՁՈՒՆԻ ԿՈԹՈՂ (ԿՈԹՈՂ-ՄԱՀԱՐՁԱՆ) Լոռու մարզ գ. Օձուն պետ. ցուցիչ` 5.112.5.1.1   Գտնվում է Օձուն գյուղի գմբեթավոր բազիլիկ եկեղեցուց (V-VI դդ.) մոտ 10 մ հյուսիսարևելք: Հայաստանում քրիստոնեության հաղթանակը նշանավորող հոյակապ հուշակոթող է: Կարծիք կա, որ Օձունի կոթողը խորհրդանշում է քրիստոնեության ընդունումը ոչ միայն Հայաստանում, այլև` Վրաստանում և Աղվանքում: Կառուցման ստույգ ժամանակը հայտնիչ է: Ավանդության համաձայն` այստեղ է թաղված Դվինում ...

ՕՁՈՒՆԻ ԳՄԲԵԹԱՎՈՐ ԲԱԶԻԼԻԿ ԵԿԵՂԵՑԻ

ՕՁՈՒՆԻ  ԳՄԲԵԹԱՎՈՐ  ԲԱԶԻԼԻԿ  ԵԿԵՂԵՑԻ ՕՁՈՒՆԻ ԳՄԲԵԹԱՎՈՐ ԲԱԶԻԼԻԿ ԵԿԵՂԵՑԻ Լոռու մարզ գ. Օձուն պետ. ցուցիչ` 5.112.5   Օձունը Հայոց Գուգարաց աշխարհի Տաշիր գավառի հնագույն բնակավայրերից է` հաստատված Դեբեդի կիրճի ձախափնյա բարձրադիր սարահարթի վրա, այժմյան Ալավերդի քաղաքից 8 կմ հարավարևմուտք: Գյուղը և շրջակայքը հարուստ են միջնադարյան ճարտարապետական հուշարձաններով: Գյուղի կենտրոնում է գտնվում V-VIդդ. գմբեթավոր բազիլիկ եկեղեցին: Սա հորինվածքային ընդգծված ...

ԽԱՉՔԱՐ «ՍՈՒՐԲ ՏԵՐՈՒՆԱԿԱՆ», «ՍԻՐՈՒՆ ԽԱՉ»

ԽԱՉՔԱՐ «ՍՈՒՐԲ ՏԵՐՈՒՆԱԿԱՆ» ԽԱՉՔԱՐ «ՍՈՒՐԲ ՏԵՐՈՒՆԱԿԱՆ», «ՍԻՐՈՒՆ ԽԱՉ» Լոռու մարզ, գ. Դսեղ պետ. ցուցիչ` 5.35.22   Խաչքարը գտնվում է Դսեղ համայնքի հյուսիսարևելյան հատվածի հարթակի եզրին, Քարինջ գյուղի դիմաց, Մարց գետի ձախափնյա կիրճի եզրին: Խաչքարի բարձրությունը պատվանդանով 4.20 մ է և կերտված է վարդագույն քարից: Խաչքարի վրա պատկերված է Փրկիչը` գահավորակի վրա նստած. աջ և ձախ կողմերում կան վիմագիր հապավումներ` ՅՍ – ՔՍ (Յ[իսու]ս ...

ԿՈԹՈՂ

Քառակող կոթող ԿՈԹՈՂ Լոռու մարզ գ. Դսեղ պետ. ցուցիչ` 5.35.15.1.16   Քառակող կոթողը գտնվում է Դսեղ գյուղի միջնադարյան գերեզմանատանը: Կոթողի սյան բարձրությունը 2 մ է, կերտված է բաց դեղնավուն ֆելզիտից, կանգնեցված է տուֆ քարից պատրաստված եռաստիճան պատվանդանին, որի վերին միակտոր քարի վրա պատկերված է խաչապատկեր, իսկ մյուս կողմում կա վիմագիր արձանագրություն: Կոթողը վերաբերում է վաղ միջնադարյան շրջանին, իսկ պատվանդանը տեղում ...

ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԲԱՐՁՐԱՔԱՇ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

Սուրբ Գրիգոր բարձրաքաշ վանական համալիր ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԲԱՐՁՐԱՔԱՇ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ Լոռու մարզ գ. Դսեղ պետ. ցուցիչ` 5.35.39   Գտնվում է Դսեղ գյուղից 2 կմ հյուսիս-արևելք, Մարց (Մարցաջուր) գետի ձախակողմյան ձորալանջի հարթակի վրա: Միջնադարյան (X-XIII դդ.) վանական համալիր է: Համալիրի հիմնական հուշարձանախումբ ըբաղկացած է իրար կից երկու եկեղեցիներից և գավթից, որից հարավ գտնվում են համալիրի մյուս կառույցները` Ս. Հարություն մատուռը («Ագռավիտապան»), Մամիկոնյանների տոհմական գերեզմանատունը, ...