ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Լոռի > Հուշարձաններ

ՍԱՆԱՀԻՆԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆՆ ՈՒ ԿԱՄՈՒՐՋԸ

00 Սանահինի զանգակատունը համալիրի գլխավոր կառույցներից մեկն է՝ եռահարկ առանձին շինություն: Կառուցվել է 12-րդ դարի վերջին կամ 13-րդ դարի սկզբին: Հետագայում նորոգվել է, սակայն դրա հետևանքով ոչ մի էական փոփոխություն զանգակատան կառուցվածքի մեջ չի կատարվել: Այն ամբողջ համալիրում մի ուշագրավ շինություն է, որն ուղղակի անհնար է չնկատել: Այս զանգակատունը Հայաստանի նմանօրինակ ամենավաղ կառույցներից մեկն է՝ պսակված ...

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ

01 Լոռու մարզ, գ. Աքորի, պետ. ցուցիչ N 5.22.7 Սուրբ Գևորգ եկեղեցական համալիրը գտնվում է Աքորի գյուղի կենտրոնական մասում: Այն բաղկացած է պատմական տարբեր ժամանակներում կառուցված երկու շինություններից: Նախնականը (XIII դ.) արևելյան կողմի միանավ սրահն է` կիսաշրջանաձև խորանով: Թաղածածկը, որը միջին մասում ուժեղացված է եղել պահունակների վրա բարձրացող կամարով, չի պահպանվել: Եկեղեցին լուսավորվել է խորանի վերնամասում ...

ՍԱՆԱՀԻՆԻ ԳԱՎԻԹՆԵՐԸ

01 Սանահինի վանական համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցու նախագավիթը համարվել է նաև համալիրի մեծ գավիթ: Այս շենքը կոչվել է նաև «դրսի գավիթ», «Աստվածածնա ժամատուն», «նախագավիթ»: Այսօր մեծ գավիթն ընդամենը մի ընդարձակ սրահ է, մինչդեռ, ժամանակին այն ավելի մեծ նշանակություն է ունեցել, քան բուն եկեղեցին: Ճարտարապետական հորինվածքով սա եզակի օրինակ է հայկական գավիթների մեջ, ամենայն հավանականությամբ, հարում է ...

ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԳԻՆ ԳՈՀԱՐԸ՝ ՍԱՆԱՀԻՆ

Armenia_Lori33 Վանական ինքնատիպ համալիրների ու խաչքարերի երկիր՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած Հայաստանը դարեր շարունակ Կովկասում եղել է քրիստոնեության օրրանը: Անթիվ քրիստոնյաներ են այստեղ զոհել իրենց կյանքը՝ բյուզանդացիների, մասքութների ու արաբների հետ զինված բախումների ընթացքում, և երբ թշնամին հարկադրված նահանջել է, կրկին վեր են խոյացել նոր եկեղեցիներ, վանական համալիրներ ու մենաստաններ: Այդպես է եղել նաև ...

ԵԿԵՂԵՑԻ ԿՈՒՍԱՆԱՑ ԱՆԱՊԱՏ /ՏԻՐԱՄՈՐ ԵԿԵՂԵՑԻ/

01 Լոռու մարզ, գյուղ Հաղպատ, պետ. ցուցակ N 5.60.16 Հաղպատավանքից դեպի արևելք` Սուրբ Լույս (Սբլիս) բլրի լանջին է գտնվում Կուսանաց անապատը` Սուրբ Տիրամոր եկեղեցով: Հավատացյալ հայ քրիստոնյաների շրջանում յուրահատուկ նշանակություն է ունեցել Սուրբ Տիրամայրը: Աղոթքներում հաճախ հիշատակվելով առանձնահատուկ վերաբերմունքի է արժանացել Աստվածամոր բարեխոսության միջնորդությունն առ Աստված: Արտաքին տեսքով ուղղանկյուն, ներքին լուծմամբ խաչաձև հատակագիծ ունեցող գմբեթավոր ...