ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Լոռի > Հուշարձաններ

ԵԿԵՂԵՑԻ ԿՈՒՍԱՆԱՑ ԱՆԱՊԱՏ /ՏԻՐԱՄՈՐ ԵԿԵՂԵՑԻ/

01 Լոռու մարզ, գյուղ Հաղպատ, պետ. ցուցակ N 5.60.16 Հաղպատավանքից դեպի արևելք` Սուրբ Լույս (Սբլիս) բլրի լանջին է գտնվում Կուսանաց անապատը` Սուրբ Տիրամոր եկեղեցով: Հավատացյալ հայ քրիստոնյաների շրջանում յուրահատուկ նշանակություն է ունեցել Սուրբ Տիրամայրը: Աղոթքներում հաճախ հիշատակվելով առանձնահատուկ վերաբերմունքի է արժանացել Աստվածամոր բարեխոսության միջնորդությունն առ Աստված: Արտաքին տեսքով ուղղանկյուն, ներքին լուծմամբ խաչաձև հատակագիծ ունեցող գմբեթավոր ...

ԱՄՐՈՑ ԿԱՅԱՆԲԵՐԴ

Изображение 246 Լոռու մարզ, գյուղ, պետ. ցուցիչ` 5.60.2 Հաղպատավանքի միաբանության և շրջակա գյուղերի բնակիչների համար պատվար ծառայած Կայան ամրոցը գտնվում է Հաղպատ գյուղի հարավարևմտյան մասում` գահավեժ ժայռերով եզերված բարձրադիր նեղ լեզվականման հրվանդանի վրա: Այն երեք կողմից շրջապատված է խոր ձորերով: Բնական պաշտպանական համակարգը ուժեղացվել է մոտ մեկ ու կես տասնյակի հասնող կիսագլանաձև բուրգերով և հզոր պարիսպներով: ...

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ՄԱՔՐՎԵԼ ՈՒ ԲԱՐԵԿԱՐԳՎԵԼ ԵՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

001 «Բանակ-կրթություն-մշակույթ» եռակողմ համագործակցության շրջանակում իրականացվող միջոցառումները Լոռու մարզում մեկնարկել են ապրիլի 15-ից: Վանաձորի երկու զորամասերի զինծառայողների և ՊՄՊ Լոռու մարզային ծառայության աշխատակիցների մասնակցությամբ այդ օրը սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվել Վանաձորի Քիմ. գործարանի այգում գտնվող Հայրենական պատերազմում զոհված քիմիագործների հիշատակը հավերժացնող հուշարձանի շրջակայքում /պետ. ...

ԲԱԶԱԲԵՐԴ, ԲԱԶԿԵՐՏ, ԲԱԶԻ ԱՄՐՈՑ, (ՉԱԽԱԼԱԲԵՐԴ)

IMG_6708 Լոռու մարզ, գ. Ջիլիզա, պետ. ցուցիչ՝ 5.94.1 Բազաբերդ ամրոցը գտնվում է Լոռու մարզի՝ Վրաստանի հետ սահմանամերձ Ջիլիզա համայնքի վարչական տարածքում: Բազաբերդ կարելի է գնալ Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհով (գյուղից 2.5 կմ հարավ-արևմուտք): Բերդի ընդհանուր տարածքն զբաղեցնում է 0.52 հա, իսկ միջնաբերդինը՝ 0.25 հա: Այն շրջապատված է եղել 10-12 մ բարձրությամբ 2-3 մ հաստությամբ պարսպով: Պատմական ակնարկ: Բազաբերդ ...

ԳՅՈՒՂԱՄԻՋՅԱՆ ՀՆԱԳՈՒՅՆ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ, VII – XIX ԴԴ.

Dsex gerezmanoc Լոռու մարզ, գ. Դսեղ, պետ. ցուցակ N 5.35.15.1 Դսեղ գյուղում և նրա շրջակայքում կան միջնադարյան բազմաթիվ գերեզմանոցներ՝ Լուսավորիչ եկեղեցու բակում, «Քարի գլուխ» կոչվող թաղամասում: Գերեզմանատեղեր կան նաև գյուղից դուրս գտնվող հուշարձանների հարևանությամբ՝ Քառասնից Մանկանց, Սուրբ Գրիգոր Բարձրաքաշ վանական համալիրների և բազմաթիվ այլ վայրերում գտնվող խաչքարերի շուրջ: ...