ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Լոռի > Հուշարձաններ

ՀԱՂՊԱՏԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԱՂԲՅՈՒՐ

001 Լոռու մարզ, գ. Հաղպատ, պետ. ցուցակ` 5.60.33.1. Հուշաղբյուրը (1258թ.) Հաղպատի վանական համալիրը ամբողջացնող կառույցներից է: Այն գտնվում է հուշարձանախմբի պարսպից դուրս, արևելյան կողմում, 100 մ հեռավորության վրա: Այն կառուցված է սրահի տեսքով, բազալտե սրբատաշ քարերով, հարավից արտաքին տեսքն աչքի է ընկնում երեք կամարաձև բացվածքներով, իսկ կենտրոնում՝ ...

ՍԱՆԱՀԻՆԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԱՂԲՅՈՒՐ

01 Ք. Ալավերդի, Սանահին բնակավայր, պետ ցուցիչ` 5.2.1 Սանահինի աղբյուրը գտնվում է նույնպես վանական համալիրի պարսպապատված շրջանից դուրս` գյուղի արևմտյան եզրին: Աղբյուրը լայնակի ձգված ուղղանկյուն սրահ է ճակատային երկկամար բացվածքով, իսկ կողքերեց այն եզերված է խուլ պատերով: Խորությամբ ծածկված է զույգ կիսագլանաձև թաղերը հենվում են լայնական պատերի, իսկ միջին մասում ավելի ցածր տեղադրված լայնական կամարի վրա: ...

ԱԽԹԱԼԱՅԻ ՀԱՄԱԿԱՌՈՒՅՑ /ԱՄՐՈՑ ԱԽԹԱԼԱ, ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԱԽԹԱԼԱ/

ԱԽԹԱԼԱՅԻ ՀԱՄԱԿԱՌՈՒՅՑ Լոռու մարզ, գ. Ախթալա, /պետ ցուցիչ` 5.5.1.1/: Ախթալայի հուշարձանախումբը գտնվում է Լոռու մարզի Ախթալա գյուղում (Երևանից 185 կմ հեռավորության վրա)` խոր ձորերով եզերված բարձրադիր ընդարձակ հրվանդանի վրա և բացառիկ տեղ է զբաղեցնում հայ միջնադարյան մշակույթում: Սա հայ քաղքեդոնական (ուղղափառ) ճարտարապետության և կերպարվեստի արժեքավոր նմուշներից է: Ախթալայի տարածքը նաև մարդու վաղ բնակավայրերից մեկն է: Այստեղ հայտնաբերվել ...

ԿԱՐՄԻՐ ՎԱՆՔ

ԿԱՐՄԻՐ ՎԱՆՔ պետ. ցուցիչ` N 5.17.2.2, գ. Արդվի «Կարմիր վանք» կոչվող եկեղեցին (X-XI դդ.) գտնվում է Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի Արդվի համայնքում, գյուղ մտնող ճամփեզրի ձախակողմյան, բարձրադիր փոքր հարթակի վրա: Եկեղեցու շրջակայքում տարածվում է հնագույն գերեզմանոցը: Կարմիր վանքի հարևանությամբ է գտնվում նաև վաղ միջնադարյան շրջանի մի քառակող կոթող (բարձ.` 2,2 մ), որը հորինվածքային որոշ նմանություններ ...

ԵԿԵՂԵՑԻ ԳՏԵՎԱՆՔ Գ. ԿՈՒՐԹԱՆ

Եկեղեցի  Գտեվանք  (պետ. ցուցակ N 5.57.8, 6-րդ դար, գ.Կուրթան) Եկեղեցի Գտեվանք (պետ. ցուցիչ` 5.57.8, 6-րդ դար, գ. Կուրթան): Կուրթան և Վարդաբլուր համայնքների միջև, ճամփեզրին մոտ տարածքում դեռևս կանգուն են Գտեվանք ավերված եկեղեցու հիմնապատերը: Պահպանված են եկեղեցու որմնաշարերի ստորին հատվածները, կառույցի շարվածքից հանված են արտաքին երեսաքարերը, պատերը կանգուն են՝ ամրակուռ կրաշաղախի շնորհիվ: Եկեղեցին իր ավերված վիճակով էլ ունի հպարտ կեցվածք: Շինության մնացորդներից երևում է, ...