ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Լոռի > Նորություններ

ՃԱՄԲԱՐԱԿԱՆՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻՆ

20106560_1087341111367035_4128505654215331458_n «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Լոռու մարզային ծառայության պատասխանատուները հուշարձանների տարածքներում պարբերապար էքսկուրսիաներ և բաց դասեր են կազմակերպում՝ ակտիվ հանգստի սիրահար ճամբարականների համար։ Համագործակցելով ճամբարային ակտիվ հանգսիտը նախաձեռնած «Rafael» NGO բարգործական կազմակերպության հետ, այս տարի մարզային ծառայության պատասխանատուները նախ բաց դաս են անցկացրել ճամբարի դահլիճում, ապա հուշարձանների տարածքներում: Ներկայացվել են մարզի հուշարձանները, ...

ԲԱՐԵԿԱՐԳՎԵԼ ԵՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

DSC09686 ՊՄՊ Լոռու մարզային ծառայության նախաձեռնությամբ Ալավերդու քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ համատեղ մաքրվել և բարեկարգվել է Ակներ համայնքում գտնվող եկեղեցու (պետ․ ցուցիչ՝ 5․2․1․3) տարածքը։ Եկեղեցին, որը 1863 թ.-ին կառուցել է իշխանուհի Արղությանը, այսօր, ցավոք, արդեն խոնարհված է ու ծածկ չունի: Հատուկ տեխնիկայով մաքրվել է եկեղեցու ներսում աճած ...

ՄԱՔՐՎԵԼ ԵՆ ԼՈՌՈՒ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

IMG_2017-05-27_120436 Լոռու ՊՄՊ մարզային ծառայության նախաձեռնությամբ համապետական շաբաթօրյակին սանիտարական մաքրման աշխատանքներ են իրականացվել Սանահինի վանական համալիրի և Քոբայրավանքի տարածքներում։ Լոռու մարզի միջնադարյան այս երկու գոհարները մշտապես մարզային ծառայության ուշադրության կենտրոնում են, այս անգամ հուշարձանները մաքրվել են կենցաղային աղբից, հեռացվել են չորացած թփերն ու բարեկարգվել են համալիրների տարածքները։ Համապետական շաբաթօրյակի ընթացքում ՊՄՊ Տավուշի մարզային ծառայությունը, ...

ՄԱՔՐՎԵԼ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՎԵԼ Է ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԽԱՉՔԱՐԻ ՏԱՐԱԾՔԸ

20170522_155213 ՊՄՊ Լոռու մարզային ծառայության նախաձեռնությամբ, ակտիվորեն համագործակցելով Տեղական ինքնակառավարման մարմինների հետ, մաքրվել և բարեկարգվել է Օձուն-Ալավերդի ճանապարհի եզրին գտնվող կամ ինչպես տարածաշրջանում է հայտնի՝ «Քարի գլխի» խաչքարի տարածքը։ Թեև միջնադարյան խաչքարը հաշվառված չէ ՀՀ Լոռու մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում և հուշարձանի կարգավիճակ չունի, սակայն 10-13- րդ դարերով թվագրվող միջնադարյան խաչքարի ...

ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՊՄՊ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ

01 «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը, տնօրենի` գիտական աշխատանքների գծով տեղակալ Կարեն Փահլևանյանն աշխատանքային հանդիպումներ են ունենում մարզային ծառայությունների, արգելոցների ու արգելոց-թանգարանների աշխատակիցների հետ: Նախորդ շաբաթ ՊՈԱԿ-ի տնօրենությունը եղել էր Սյունիքի մարզում, ծանոթացել մարզի հուշարձանների պահպանության խնդիրներին, լսել մարզային ծառայության ու «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի աշխատակիցներին: ...