ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Լոռի > Նորություններ

ՃԱՄԲԱՐԱԿԱՆՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻՆ

01 ՊՄՊ Լոռու մարզային ծառայության աշխատակիցներն ուսումնական տարվան հաջորդած ամառային հանգստի օրերին այցելել են Գուգարաց թեմի հովանու ներքո գտնվող «Ծիծեռնակ» ճամբար։ Այցի նպատակը մատաղ սերդին սեմինար պարապունքների, բաց դասերի՝ տեասնյութերի և էքսկուրս-այցերի, արշավների միջոցով մարզի պատմամշակութային ժառանգությանը ծանոթացնելն է։ Նմանօրինակ միջոցառումները նպաստում են ոչ միայն հուշարձանների պահպանությանն ու հանրահչակմանը, այլև մեր մշակութային ժառանգության հանդեպ ...

ՄԱՔՐՎԵԼ ԵՆ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

100_1586 ՊՄՊ Լոռու մարզային ծառայության և Ալավերդու քաղաքապետարանի համագործակցության արդյունքում՝ համաքաղաքային շաբաթօրյակի ընթացքում մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվել մի շարք մշակութային և կրթական հաստատություններում: Սանիտարական մաքրում և բարեկարգում է իրականացվել նաև Ալավերդի քաղաքի Սանահինի կամրջի (պետ. ցուցիչ՝ 5.2.23), Երկրորդ աշխարհամարտում զոհվածների (պետ. ցուցիչ՝ N 5.2.25) և Մեծ եղեռնի զոհերի հիշատակին կառուցված հուշարձանների շրջակա տարածքներում: ...

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ՄԱՔՐՎԵԼ ՈՒ ԲԱՐԵԿԱՐԳՎԵԼ ԵՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

001 «Բանակ-կրթություն-մշակույթ» եռակողմ համագործակցության շրջանակում իրականացվող միջոցառումները Լոռու մարզում մեկնարկել են ապրիլի 15-ից: Վանաձորի երկու զորամասերի զինծառայողների և ՊՄՊ Լոռու մարզային ծառայության աշխատակիցների մասնակցությամբ այդ օրը սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվել Վանաձորի Քիմ. գործարանի այգում գտնվող Հայրենական պատերազմում զոհված քիմիագործների հիշատակը հավերժացնող հուշարձանի շրջակայքում /պետ. ...

ԲԱԶԱԲԵՐԴ, ԲԱԶԿԵՐՏ, ԲԱԶԻ ԱՄՐՈՑ, (ՉԱԽԱԼԱԲԵՐԴ)

IMG_6708 Լոռու մարզ, գ. Ջիլիզա, պետ. ցուցիչ՝ 5.94.1 Բազաբերդ ամրոցը գտնվում է Լոռու մարզի՝ Վրաստանի հետ սահմանամերձ Ջիլիզա համայնքի վարչական տարածքում: Բազաբերդ կարելի է գնալ Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհով (գյուղից 2.5 կմ հարավ-արևմուտք): Բերդի ընդհանուր տարածքն զբաղեցնում է 0.52 հա, իսկ միջնաբերդինը՝ 0.25 հա: Այն շրջապատված է եղել 10-12 մ բարձրությամբ 2-3 մ հաստությամբ պարսպով: Պատմական ակնարկ: Բազաբերդ ...

ԳՅՈՒՂԱՄԻՋՅԱՆ ՀՆԱԳՈՒՅՆ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ, VII – XIX ԴԴ.

Dsex gerezmanoc Լոռու մարզ, գ. Դսեղ, պետ. ցուցակ N 5.35.15.1 Դսեղ գյուղում և նրա շրջակայքում կան միջնադարյան բազմաթիվ գերեզմանոցներ՝ Լուսավորիչ եկեղեցու բակում, «Քարի գլուխ» կոչվող թաղամասում: Գերեզմանատեղեր կան նաև գյուղից դուրս գտնվող հուշարձանների հարևանությամբ՝ Քառասնից Մանկանց, Սուրբ Գրիգոր Բարձրաքաշ վանական համալիրների և բազմաթիվ այլ վայրերում գտնվող խաչքարերի շուրջ: ...