ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Լոռի

ՄԱՔՐՎԵԼ ԵՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

Մաքրվել են Լոռու մարզի հուշարձանները «Բանակ-կրթություն-մշակույթ» ծրագրի շրջանակում, պարբերաբար սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվում հանրապետության մարզերի հուշարձանների տարածքներում: Ապրիլի 18-ին` Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը, վաղ առավոտից “Պահպանության ծառայություն” ՊՈԱԿ-ի ՊՄՊ մարզային ծառայությունների և ՀՀ ՊՆ զորամասերի զինծառայողներն ու հանրակրթական դպրոցների աշակերտները ձեռնամուխ են եղել ...

ՏՈՒՏԻԿ ԻՇԽԱՆԻ ՀՈՒՇԱԿՈԹՈՂԸ (ՊԵՏ. ՑՈՒՑԱԿ N 5.56.1.6, Գ. ԿՈՂԵՍ)

Տուտիկ իշխանի հուշակոթողը (պետ. ցուցակ N 5.56.1.6, գ. Կողես) Լոռու մարզի Կողես գյուղը գտնվում է մարզկենտրոն Վանաձորից 47 կմ, իսկ Ստեփանավանից 12 կմ հեռավորության վրա: Կողես գյուղում և նրա շրջակայքում պահպանվել են բազմաթիվ հին բնակավայրերի և մատուռների հետքեր, գերեզմանոցներ, խաչքարեր ու հնագույն տապանաքարեր: Կողեսը, ինչպես և Մեծավանը, Լեջանը, Ուռուտն ու Յաղդանը լքված հին բնակատեղիներ են, որոնք վերստին վերաբնակեցվել են 1800-1850 թվականներին` Արևմտյան Հայաստանից, Արցախից և ...

ԵԿԵՂԵՑԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ (ՊԵՏ. ՑՈՒՑԱԿ N 5.57.7, 5-ՐԴ Դ. Գ. ԿՈՒՐԹԱՆ)

ԵԿԵՂԵՑԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ (պետ. ցուցակ N 5.57.7, 5-րդ դ. գ. Կուրթան) Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանում ամենուր կարելի է հանդիպել միանավ բազիլիկ ոճի եկեղեցիների, որոնցից ցանկանում ենք առանձնացնել Կուրթանի Սուրբ Աստվածածին, Գտեվանքի, Գյուլագարակի Տորմակ, Վարդաբլուրի Ջգրաշեն, Սվերդլովի Սուրբ Գևորգ եկեղեցիները: Հիշյալ հուշարձաններն ընդհանրանում են ոչ միայն տարածքով, այլև կառուցման ժամանակաշրջանով: Կուրթանի միանավ բազիլիկ եկեղեցին (Vդ.) գտնվում է համայնքի կենտրոնական մասում: Այն երկթեք կտուրով թաղակապ սրահ ...

ԵԿԵՂԵՑԻ ԳՏԵՎԱՆՔ Գ. ԿՈՒՐԹԱՆ

Եկեղեցի  Գտեվանք  (պետ. ցուցակ N 5.57.8, 6-րդ դար, գ.Կուրթան) Եկեղեցի Գտեվանք (պետ. ցուցիչ` 5.57.8, 6-րդ դար, գ. Կուրթան): Կուրթան և Վարդաբլուր համայնքների միջև, ճամփեզրին մոտ տարածքում դեռևս կանգուն են Գտեվանք ավերված եկեղեցու հիմնապատերը: Պահպանված են եկեղեցու որմնաշարերի ստորին հատվածները, կառույցի շարվածքից հանված են արտաքին երեսաքարերը, պատերը կանգուն են՝ ամրակուռ կրաշաղախի շնորհիվ: Եկեղեցին իր ավերված վիճակով էլ ունի հպարտ կեցվածք: Շինության մնացորդներից երևում է, ...

ԹԱՅԻՐՈՎԻ ԱՄԱՌԱՆՈՑ

ԹԱՅԻՐՈՎԻ  ԱՄԱՌԱՆՈՑ ԹԱՅԻՐՈՎԻ ԱՄԱՌԱՆՈՑ Լոռու մարզ ք. Վանաձոր պետ. ցուցիչ՝ 5.1.1   Թայիրովի ամառանոցը գտնվում է Վանաձոր քաղաքի Զաքարյան փող. N 31 հասցեում: Կառուցվել է 1895 թ. և եղել է հայազգի մեծահարուստ, գինեգործ Վասիլ Թայիրովի ամառանոցը, իսկ խորհրդային տարիներին՝ Կիրովականի քաղաքի «Հայաստան» առողջարանի մասնաշենք: Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վ. Թայիրովը եղել է «Вестник виноделия» ամսագրի հիմնադիրը (1892), 1905-ից՝ Ռուսաստանյան ...