ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Լոռի

ՔԱՐԱՅՐ ԿԱՑԱՐԱՆՆԵՐ ԶԱՐՆԻ ԵՎ ՊԱՐՆԻ ԱՅՐԵՐ

100_2032 Պետ. ցուցիչ՝ 5.60.39, 5.60.40, Լոռու մարզ, գյուղ Հաղպատ: Հուշարձանախումբը գտնվում է Հաղպատ գյուղից արևմուտք, Դեբեդ գետի Ջաղացաջուր կոչվող վտակի աջ ափին, Կայան բերդից հյուսիս: Հաղպատցիներն այն անվանել են «Հին բերդ» կամ «Զարնի և Պարնի»: Վաղ շրջանում քարայրերը ծառայել են որպես պաշտպանական ամրություններ: Քարայրի պաշտպանական նշանակությունը բարձր է գնահատել Զարեհ իշխանը՝ թշնամական հարձակումների ժամանակ այստեղ ...

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԲԱՑ ԴԱՍ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

01 Հայաստանի անկախության 25-ամյա տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում լուսանկարների ցուցադրություն է կազմակերպվել Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում: Դպրոցի ճեմասրահում ցուցադրվել են Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցու լուսանկարները, այնուհետև՝ ավագ դասարանների աշակերտների համար կազմակերպվել է բաց դաս: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Լոռու մարզային ծառայության պատասխանատուները բաց դասի ընթացքում խոսել են Հայաստանի երրորդ հանրապետության ստեղծման, ...

ԼՈՌԻՈՒՄ ՄԱՔՐՎԵԼ ԵՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

01 ՊՄՊ Լոռու մարզային ծառայության և Գուգարաց թեմի եկեղեցասիրաց երիտասարդաց միության բազմամյա համագործակցության արդյունքում՝ օգոստոսի 29-ին սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվել Դսեղի Սբ. Գրիգոր Բարձրաքաշ և Քառասնից մանկանց վանական համալիրներում (պետ. ցուցիչ՝ 5.35.39, 5.35.40): Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու երիտասարդաց միության անդամները՝ տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի ղեկավարությամբ, այցելել են Դսեղ՝ խոնարհված եկեղեցիների տարածքների ...

ՍԱՆԱՀԻՆԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ

001 Սանահինի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին համալիրի գլխավոր տաճարն է, որր նվիրված է Աստծո միածին որդուն՝ Քրիստոսին: 10-րդ դարում այն կառուցել է Խոսրովանուշ թագուհին՝ ամուսնու հովանավորությամբ՝ երեք որդիների բարօրության համար: Այդ ժամանակ մարդիկ անկեղծորեն հավատում էին, որ ընանիքների հաջողության համար պետք է աստվածահաճո մի գործ անել՝ հատկապես եկեղեցի կառուցել, իհարկե հսկա եկեղեցի կառուցել իրենց կարող էին ...

ՍԱՆԱՀԻՆԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆՆ ՈՒ ԿԱՄՈՒՐՋԸ

00 Սանահինի զանգակատունը համալիրի գլխավոր կառույցներից մեկն է՝ եռահարկ առանձին շինություն: Կառուցվել է 12-րդ դարի վերջին կամ 13-րդ դարի սկզբին: Հետագայում նորոգվել է, սակայն դրա հետևանքով ոչ մի էական փոփոխություն զանգակատան կառուցվածքի մեջ չի կատարվել: Այն ամբողջ համալիրում մի ուշագրավ շինություն է, որն ուղղակի անհնար է չնկատել: Այս զանգակատունը Հայաստանի նմանօրինակ ամենավաղ կառույցներից մեկն է՝ պսակված ...