ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Լոռի

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ

01 Լոռու մարզ, գ. Աքորի, պետ. ցուցիչ N 5.22.7 Սուրբ Գևորգ եկեղեցական համալիրը գտնվում է Աքորի գյուղի կենտրոնական մասում: Այն բաղկացած է պատմական տարբեր ժամանակներում կառուցված երկու շինություններից: Նախնականը (XIII դ.) արևելյան կողմի միանավ սրահն է` կիսաշրջանաձև խորանով: Թաղածածկը, որը միջին մասում ուժեղացված է եղել պահունակների վրա բարձրացող կամարով, չի պահպանվել: Եկեղեցին լուսավորվել է խորանի վերնամասում ...

ՍԱՆԱՀԻՆԻ ԳԱՎԻԹՆԵՐԸ

01 Սանահինի վանական համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցու նախագավիթը համարվել է նաև համալիրի մեծ գավիթ: Այս շենքը կոչվել է նաև «դրսի գավիթ», «Աստվածածնա ժամատուն», «նախագավիթ»: Այսօր մեծ գավիթն ընդամենը մի ընդարձակ սրահ է, մինչդեռ, ժամանակին այն ավելի մեծ նշանակություն է ունեցել, քան բուն եկեղեցին: Ճարտարապետական հորինվածքով սա եզակի օրինակ է հայկական գավիթների մեջ, ամենայն հավանականությամբ, հարում է ...

ՃԱՄԲԱՐԱԿԱՆՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻՆ

01 ՊՄՊ Լոռու մարզային ծառայության աշխատակիցներն ուսումնական տարվան հաջորդած ամառային հանգստի օրերին այցելել են Գուգարաց թեմի հովանու ներքո գտնվող «Ծիծեռնակ» ճամբար։ Այցի նպատակը մատաղ սերդին սեմինար պարապունքների, բաց դասերի՝ տեասնյութերի և էքսկուրս-այցերի, արշավների միջոցով մարզի պատմամշակութային ժառանգությանը ծանոթացնելն է։ Նմանօրինակ միջոցառումները նպաստում են ոչ միայն հուշարձանների պահպանությանն ու հանրահչակմանը, այլև մեր մշակութային ժառանգության հանդեպ ...

ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԳԻՆ ԳՈՀԱՐԸ՝ ՍԱՆԱՀԻՆ

Armenia_Lori33 Վանական ինքնատիպ համալիրների ու խաչքարերի երկիր՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած Հայաստանը դարեր շարունակ Կովկասում եղել է քրիստոնեության օրրանը: Անթիվ քրիստոնյաներ են այստեղ զոհել իրենց կյանքը՝ բյուզանդացիների, մասքութների ու արաբների հետ զինված բախումների ընթացքում, և երբ թշնամին հարկադրված նահանջել է, կրկին վեր են խոյացել նոր եկեղեցիներ, վանական համալիրներ ու մենաստաններ: Այդպես է եղել նաև ...

ԵԿԵՂԵՑԻ ԿՈՒՍԱՆԱՑ ԱՆԱՊԱՏ /ՏԻՐԱՄՈՐ ԵԿԵՂԵՑԻ/

01 Լոռու մարզ, գյուղ Հաղպատ, պետ. ցուցակ N 5.60.16 Հաղպատավանքից դեպի արևելք` Սուրբ Լույս (Սբլիս) բլրի լանջին է գտնվում Կուսանաց անապատը` Սուրբ Տիրամոր եկեղեցով: Հավատացյալ հայ քրիստոնյաների շրջանում յուրահատուկ նշանակություն է ունեցել Սուրբ Տիրամայրը: Աղոթքներում հաճախ հիշատակվելով առանձնահատուկ վերաբերմունքի է արժանացել Աստվածամոր բարեխոսության միջնորդությունն առ Աստված: Արտաքին տեսքով ուղղանկյուն, ներքին լուծմամբ խաչաձև հատակագիծ ունեցող գմբեթավոր ...