ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Լոռի

ԱՄՐՈՑ ՍԵԴՎՈՒ (XIII դ.)

01 Լոռու մարզ գ. Կաճաճկուտ, պետ. ցուցակ N 5.54.1 Սեդվու ամրոցը գտնվում է Աքորի և Կաճաճկուտ համայնքների միջև, նույնանուն գեղատեսիլ ձորում, ճամփեզրի և գետին հարող (Ղուլի բլուր «ղաշ») տարածքում: Այն ժամանակին ծառայել է որպես դիտակետ-ամրոց՝ հսկելով վերը նշված երկու համայնքների շրջակա տարածքները, ընդգրկելով նաև Սեդվու վանական համալիրի տարածքը: Ամրոցին հարող հատվածներում պահպանվել են կացարաններ, պարսպապատերի և տնտեսական ...

ԲՆԱԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԽԱՉՔԱՐ Է ՎՆԱՍՎԵԼ

խաչքարի վնասում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Լոռու մարզային ծառայության հուշարձանների պահապան Սուսաննա Էվոյանը ս.թ. փետրվարի 8-ին հուշարձանների տարածք հերթական շրջայցի ժամանակ արձանագրել է, որ Դսեղ գյուղում գտնվող խաչքարերից մեկը /պետ. ցուցիչ` 5.35.17, 11-12 դդ./ ընկել է պատվանդանից, կոտրվել` բաժանվելով մասերի: Բնակլիմայական պայմանների` ուժեղ քամու հետևանքով ...

ՄԱՆՍՏԵՎԻ ՎԱՆՔ (XIII Դ.)

մանստև Լոռու մարզ, պետ. ցուցիչ` 5.37.11(հիշատակվում է նաև որպես Մենաստան): Լոռու մարզի Շնող և Թեղուտ գյուղերը ոչ վաղ անցյալում՝ հաշվառվել են որպես մեկ համայնք, երկու գյուղերի շրջակա միջավայրերն էլ աչքի են ընկնում միջնադարյան ու վաղ շրջանի հնագույն հուշարձանների առատությամբ: Մանստևի վանքը գտնվում է Թեղուտ գյուղից 3 կմ հյուսիս-արևելք (Գուլաբի կոչվող սարի ստորոտում), նույնանուն` Մանստև գետակի աջափնյա անտառապատ ...

ՁՈՐԻԳԵՂԻ ԿԱՄՈՒՐՋԸ

01 Լոռու մարզ, գ. Թեղուտ /պետ. ցուցիչ` 5.37.7/: Լոռու մարզի Թեղուտ և Շնող գյուղերը ոչ վաղ անցյալում՝ հաշվառվել են որպես մեկ համայնք, երկու գյուղերի շրջակա միջավայրերն էլ աչքի են ընկնում ինչպես հնագույն, այնպես էլ միջնադարյան հուշարձանների առատությամբ, իրենց ինքնատիպ ու խայտաբղետ անվանացանկով` Փիջուտ, Բովեր, Բրագձոր, Բացրել,Կայծոն, Մանստև, Ձորիգեղ, Խռատանոց, Ղարաքոթուկ, Շինու խեչ, Դուքանաձոր և այլն … Ձորիգեղի կամուրջը ...

ԵԿԵՂԵՑԻ ՋԳՐԱՇԵՆ, V-VI դդ.

Ջգրաշեն Լոռու մարզ, գ. Վարդաբլուր, պետ. ցուցիչ` N 5.104.9 Ըստ ժողովրդական ավանդազրույցի` «Ջիգր – ջգրու» նշանակում է սրտնեղած, այսինքն` այս արտահայտության միջոցով փորձ է կատարվում որոշակիորեն վերլուծելու ինչպես շարքային, այնպես էլ համայնքային բնույթի փոխհարաբերությունները, որն էլ ժամանակի ընթացքում իր արտացոլումն է գտել կառուցապատման բնագավառում: Եկեղեցաշինության մեջ հայտնի` «Ջգրաշեն» անունն առաջացել է այսպես կոչված մրցակցության արդյունքում, երբ ...