ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Լրահոս

ԲԱՑ ԴԱՍ ՆՎԻՐՎԱԾ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻՆ

1 «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության նախաձեռնությամբ Գեղարքունիք համայնքի միջնակարգ  դպրոցի բարձր դասարանների աշակերտների համար անցկացվել  է «Հուշարձանները հայ ժողովրդի մշակույթի բարձրագույն դրսևորումներից են» թեմայով բաց դաս, որի նպատակը դպրոցականներին պատմամշակութային հուշարձաններին ծանոթացնելն է, դրանց պահպանության գործում նաև պատանիներին ներգրավելը։ Բաց դասն անցկացրել են ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության աշխատակիցներն, ապա` հարց ու պատասխանի միջոցով ակտիվ ...

ՄԱՔՐՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ

01 «Բանակ-կրթություն-մշակույթ» համագործակցության շրջանակում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Լոռու  մարզային ծառայության աշխատակիցները  և Ստեփանավանում տեղակայված թիվ  Ն  զորամասի սպայական անձնակազմը, ժամկետային զինծառայողները սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացրել Ստեփանավանի Երկրորդ աշխարհամարտում զոհվածների, Ստեփան Շահումյանի հուշարձանների և Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող  հուշաղբյուրի ու  դրանց հարակից տարածքներում: Զորամասի հրամանատարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հուշարձանների և ...

ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՄԱՔՐԵԼ ԵՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

11 «Բանակ-կրթություն-մշակույթ» համագործակցության շրջանակում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության և Բալահովիտի թիվ Ն զորամասի հրամանատարության նախաձեռնությամբ մարտի 25-ին սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներ են իրականացվել Աբովյան քաղաքի չորս, Բալահովիտ համայնքի ԵԱԶ հուշարձանների և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի տարածքներում: Վերոնշյալ զորամասի հետ համագործակցությունն ավանդական բնույթ ունի: Պատմամշակութային ժառանգության պահպանությանը միտված բազմաթիվ միջոցառումներ են անցկացվել ...

ԲԱՑ ԴԱՍ ԱԲՈՎՅԱՆԻ ԹԻՎ 4 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ

3 Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվան ընդառաջ` «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության և Աբովյան քաղաքի թիվ 4 ավագ դպրոցի նախաձեռնությամբ այսօր կրթօջախում կազմակերպվել է Կոտայքի մարզի պատմամշակութային հուշարձաններին և դրանց պահպանությանը նվիրված բաց դաս: Կոտայքի ՊՄՊ մարզային ծառայության գիտաշխատող Արամայիս Սեդրակյանն աշակերտներին ներկայացրել է ...

ՆԱԽԱՐԱՐ ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆԸ ՊՈԱԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՏՆՕՐԵՆ ԱՐԱ ԹԱՐՎԵՐԴՅԱՆԻՆ

1 ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներին է ներկայացրել ՊՈԱԿ-ի նորանշանակ տնօրեն Արա Թարվերդյանին: «Նորանշանակ տնօրենը մասնագիտությամբ տնտեսագետ է, տնտեսագիտության թեկնածու, աշխատել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունում: Համոզված եմ, որ լավ ղեկավար կլինի և կկարողանա իրագործել ՊՈԱԿ-ի առջև դրված խնդիրները», -իր խոսքում ...