ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

ԿՈՒՐ-ԱՐԱՔՍՅԱՆ ԿԱՄ ՇԵՆԳԱՎԻԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ. ԵՎԳԵՆԻ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ «ՄԵԾԱՄՈՐՈՒՄ»

01 «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում տեղի է ունեցել «Եվգենի Բայբուրդյանը և Շենգավիթյան մշակույթը» թեմայով հանդիպում- զրույց, որը վարել է ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի վաղ հնագիտության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Բադալյանը։ Հանդիպումն անցկացվել է «Մեծամորյան ընթերցումներ» գիտակրթական ծրագրի շրջանակներում, որի նպատակը ոչ միայն հնագիտության բնագավառում գիտական նվաճումները հանրահռչակելն է, այլև հայ հնագետների, հնամարդաբանների, ոլորտի մյուս ...

ԵՎԳԵՆԻ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԸ ԵՎ ՇԵՆԳԱՎԻԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ. ՀԱՆԴԻՊՈՒՄ- ԶՐՈՒՅՑ «ՄԵԾԱՄՈՐ»-ՈՒՄ

18447056_1393317130758951_1679043413355084465_n Մայիսի 18-ին ժամը 15։00-ին «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, «Մեծամորյան ընթերցումներ» գիտակրթական ծրագրի շրջանակներում, տեղի կունենա «Եվգենի Բայբուրդյանը և Շենգավիթյան մշակույթը» թեմայով հանդիպում- զրույց, որը կվարի ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի վաղ հնագիտության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Բադալյանը։ Հայ հնագետ-արևելագետ, կովկասագետ, հայագետ Եվգենի Բայբուրդյանը եղել է Հայաստանի պետական թանգարանի և Հայաստանի հնությունների ...

ԼԵՀ ՀՆԱԳԵՏՆԵՐԸ ՆԿԱՐԱՀԱՆԵԼ-ՍԿԱՆԱՎՈՐԵԼ ԵՆ ՄԵԾԱՄՈՐԻ ՀՆԱՎԱՅՐԻ ՏԱՐԱԾՔԸ

1 Վարշավայի համալսարանի հնագիտության ինստիտուտի արշավախմբերն աշխատում են ոչ միայն Մեծամորի հնավայրում, այլև Արտաշատում։ Ինստիտուտի երկրորդ արշավախումբն այս տարի ևս ուսումնասիրել է Հայաստանի հին մայրաքաղաք Արտաշատի տարածքի այն հատվածը, որտեղ 1970-ական թվականներին հայտնաբերվել էր Տրոյանոսի հայտնի լատինատառ արձանագրությունը, որտեղ խոսվում է Արտաշատ քաղաքում հռոմեական լեգեոն թողնելու մասին։ Արձանագրությունը հրատարակված է, սակայն դրա գտնվելու ...

ՄԵԾԱՄՈՐՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԳԻՏԱԿԱՆ ՏՈՒՐԻԶՄԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

14639693_1137303303020286_6399565621650259900_n «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի, Հայկական աստղագիտական ընկերության և Տուրիզմի հայկական ինստիտուտի նախաձառնությամբ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում իրականացվել է տուրիստական կազմակերպությունների, էքսկուրսավարների համար նախատեսված ճանաչողական այցելություն-սեմինար: Քննարկմանը մասնակցել են Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը, գիտական տուրիզմի ամբիոնի վարիչ, Հայկական աստղագիտական ընկերության նախագահ Արեգ Միքայելյանը, Հայ զբոսավարների գիլդիայի նախագահ Լիա Բախշինյանը, ԵՊՀ, ԵՏՀ, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ...

ՎԻՇԱՊԱՔԱՐԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

1 Էջմիածնի պատմաազգագրական թանգարանում՝ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ համատեղ, բացվել է «Հայկական լեռնաշխարհի սրբազան լանդշաֆտը. Վիշապի հետքերով» ցուցահանդեսը: Նպատակը` Վիշապաքարեր կոթողները հանրահռչակելն է: Բացման խոսքով հանդես են եկել Էջմիածնի պատմաազգագրական թանգարանի տնօրեն Անժելա Թադևոսյանը, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի` գիտական աշխատանքների գծով տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը, «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի վարիչ ...