ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Շիրակ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՎԻԿՏՈՐԻՆԱ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ

01 «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտահետազոտական և մշակութային արժեքների հանրահռչակման, օգտագործման և մարքեթինգի բաժինները՝ ՊՄՊ Շիրակի մարզային ծառայության հետ համատեղ, իրականացրել են «Մեր մարզի մշակույթի հետքերով» խորագրով կրթամշակութային մրցույթ-վիկտորինա: Մրցույթին մասնակցել են Շիրակի մարզի Սառնաղբյուր և Ձորակապ համայնքների միջնակարգ դպրոցների 9-12-րդ դասարանի աշակերտներից կազմված «Մուշ» և «Անի» թիմերը: Չորս փուլից բաղկացած մրցույթը նվիրված է ...

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐՆ ԱՓԻ ՄԵՋ

IMG_4564 «Արտֆեստ-2016» միջազգային երիտասարդական բաց փառատոնի կերպարվեստի ցուցահանդեսը տեղի է ունեցել ամիսներ առաջ։ Ցուցադրվել է 100-ից ավել հեղինակի ստեղծագործություն՝ գեղանկարներ, քանդակներ, տարբեր նկարազարդումներ, անգամ իրական չափսերից հազարապատիկ փոքր երաժշտական գործիքներ։ Այդ ցուցահանդեսի մրցանակակիրների աշխատանքներն էլ մեկտեղվել էին Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում։ Լավագույն ութ հեղինակների թվում էր նաև «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Շիրակի մարզային ծառայության պետի պաշտոնակատար ...

ՍԱՐԱԿԱՊ

ՍԱՐԱԿԱՊ 7.103.10. Եկեղեցի Շիրակի մարզի Սարակապ գյուղը նախկինում կոչվել է «Պօզտօղանե» կամ «Բոզդողան»: Այն գտնվում է ծովի մակարդակից 1600 մետր բարձրության վրա: Սարակապցիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ և Բասեն բնակավայրերից` 1915-20թթ.: Ղևոնդ Ալիշանը իր «Շիրակ» պատմաաշխարհագրական բնույթի աշխատությունում անդրադարձել է Սարակապ գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցու դերին ու նշանակությանը, միաժամանակ՝ կարևորել ճարտարապետական լուծումների ինքնատիպությունը: ...

ՏՈՒՖԱՇԵՆ

1 Շիրակի մարզի Տուֆաշեն գյուղը Ղևոնդ Ալիշանի «Շիրակ» պատմաաշխարհագրական բնույթի աշխատության մեջ կոչվել է «Արմուտլու (Տանձուտ) գիւղ» կամ Արմութլի: Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1680 մետր բարձրության վրա: Պահպանված պատմական հուշարձաններից առավել ուշագրավ է գյուղի հարավային կողմի բլրի գագաթին գտնվող մ.թ.ա. II հազարամյակի ամրոցը: Ամրոցից պահպանվել են բերդապարիսպների ստորին մասերը` շարված անմշակ որձաքարերով, առանց շաղախի և ...

ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐ

01 Սառնաղբյուր գյուղը Շիրակի մարզի հնագույն բնակավայրերից է: Գյուղը գտնվում է Մարալիկ քաղաքից 7 կմ հարավ-արևելք` Չլկան գետակի ձորում` ծովի մակարդակից 1925 մետր բարձրության վրա: Ղևոնդ Ալիշանը գյուղի «Սէօկիւտլիւ» հին անունը մեկնում է որպես «Ուռենուտ»: Գյուղը հարուստ է պատմական տարբեր ժամանակշրջաններին բնորոշ մշակութային հուշարձաններով: Այստեղ մինչ օրս պահպանվել են հին բնակատեղիներ` ամրոցներ, եկեղեցիներ, գերեզմանատներ, դամբարաններ, մահարձաններ, մենհիրներ ...