ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Շիրակ

ՄԱՐՄԱՇԵՆ

01 Շիրակի մարզի հնագույն բնակավայրերից է Մարմաշեն (Վերին Ղանլիջա) գյուղը, որը տեղադրված է եղել պատմական Շիրակի Ախուրյան գետի ձախ ափին և հետզհետե տեղափոխվել է դեպի հարավ-արևելք: Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1600 մ բարձրության վրա: Այն հաստատվել է Տիրաշեն գյուղատեղիում, որն ավերվել ու ամայացել է մոնղոլական արշավանքների ժամանակ: Սարգիս Ջալալյանցը իր «Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան» ...

ԱԶԱՏԱՆ

Medion   DIGITAL CAMERA Ազատան գյուղը բնակչության թվաքանակով ամենախոշորն է Շիրակի մարզում: Այն գտնվում է ծովի մակարդակից 1500 մ բարձրության վրա` Կարկաչան գետակի աջ ափին: Ազատանի ներկայիս բնակչության նախնիները այստեղ են ներգաղթել 1829-1830թթ. Կարսից, Ալաշկերտից և Արևմտյան Հայաստանի այլ շրջաններից: Գյուղն «Ազատան» է անվանվել 1945թ.: Մինչ այդ՝ պատմական տարբեր ժամանակաշրջաններում, բնակավայրը կրել է Գալդեմա կամ Գանդմա, ...

ԿԱՌՆՈՒՏ

01 Շիրակի մարզի Կառնուտ գյուղը, ըստ Ղևոնդ Ալիշանի` «Տիրէկլէր» (Գառնուտ, Դիրաքլար), Հայաստանի հնագույն բնակավայրերից է: Այն հիշատակվել է IV-V դարերում: Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1585 մ բարձրության վրա: Գյուղի հյուսիսային մասում, Սբ. Մինաս լեռան արևմտյան և հարավային լանջե¬րին ու ստորոտին, պահպանվել է Ք.ա. III-I հազարամյակի բնակատեղի, որի շրջակայքում առկա է Ք.ա. III-I հազամյակի դամբարանադաշտ, որն ...

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ

01 Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվա առթիվ միջոցառումներ են անցկացվել նաև Շիրակի մարզում: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Շիրակի մարզային ծառայության նախաձառնությամբ Արթիկի 3-րդ դպրոցի աշակերտները՝ տնօրեն Ա. Վարագյանի և փոխտնօրեն Ա. Մկրտչյանի ղեկավարությամբ, սանմաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացրել «Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշաղբյուր» (պետ. ցուցիչ՝ 7.2. 16.) հուշարձանի տարածքում: Սարալանջի միջնակարգ դպրոցի աշակերտների մասնակցությամբ ...

ԱՇՈՒՂ ՋԻՎԱՆԻ ԵՎ ԱՇՈՒՂ ՇԵՐԱՄԻ ՔԱՆԴԱԿՆԵՐԸ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉՈՒՆԵՆ

Մարտի 13-ին Գյումրիում ավտովթարի հետեւանքով վնասված աշուղ Ջիվանի եւ աշուղ Շերամի քանդակներն ընդգրկված չեն պետական սեփականություն հանդիսացող և օտարման ոչ ենթակա հուշարձանների, ինչպես նաև նորահայտ հուշարձանների ցանկում, հետևաբար չեն գտնվում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Շիրակի մարզային ծառայության պահպանության տակ: Հիշեցնենք, ...