ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Շիրակ

ՇԻՐԱԿՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՎԵԼ ԵՆ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ

Շիրակում ցուցադրվել են Արևմտյան Հայաստանի հուշարձանների լուսանկարները «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Գիտամեթոդական աշխատանքների և ցուցադրությունների կազմակերպման բաժնի և Շիրակի ՊՄՊ մարզային ծառայություն հետ համատեղ, Գյումրիի «Հովհեննես Շիրազի հուշատուն-թանգարանում» բացվել է անկախության տոնին նվիրված «Հետադարձ հայացք 100 տարի անց» թեմայով ցուցահանդես: Ներկայացվել են Արևմտյան Հայաստանի Անի, Կարս քաղաքների և միջնադարյան այլ հուշարձանների լուսանկարներ: 2015թ. «Հայոց ցեղասպանություն. մշակութային ցեղասպանություն» խորագրի շրջանակներում բացված ...

ԿՐԱՍԱՐ

ԿՐԱՍԱՐ Շիրակի մարզի հյուսիս արևմտյան մասում, Ախուրյանի վտակներից մեկի` Արփաչայի հովտում է գտնվում Կրասար գյուղը, որը նախկինում, ըստ Ղ.Ալիշանի, կոչվել է «Քէօր-պուլագ»: Կրասարում է ծնվել աշուղական արվեստի լավագույն ներկայացուցիչներից գուսան Շահենը: Գյուղին հիմնադրման հետ են կապվում մի շարք հետաքրքիր պատմություններ: Հիմնադրվել է 1875թ. Ախուրյանի շրջանի, ինչպես Ալիշանն է նշում, «Արըխվէլի Նոր կամ Երրորդ» ...

ԳՈՒՍԱՆԱԳՅՈՒՂ

ԳՈՒՍԱՆԱԳՅՈՒՂ Գուսանագյուղը, որն, ըստ Ալիշանի, կոչվում է «Գափուլի» (Կափըլի, Ղափլի) հիմնադրվել է 1830-ական թվականներին` Արևմտյան Հայաստանից եկած գաղթականների կողմից: Գուսանագյուղի սահմաններում պահպանվել են նախնադարյան, նախաքրիստոնեական և քրիստոնեական շրջաններին պատկանող հուշարձաններ: Հնագիտական ուսումնասիրություններն ապացուցել են, որ գյուղը հնում եղել է մեծ ավան: ...

ԿԱՐՄՐԱՔԱՐ

ԿԱՐՄՐԱՔԱՐ Կարմրաքարը Շիրակի հնագույն բնակավայրերից է և գտնվում է Ախուրյանի տարածաշրջանում, ինչպես նշում է Ղևոնդ Ալիշանը` «ի կիրճս լերանց է», որով էլ պայմանավորված, հին անունն է «Տէրպէնտ»: Տարբեր ժամանակներում հայտնի է եղել նաև Դարբանդ, Դերբենդ, Դարաբանդ անվանումներով, որը ունի պարսկական ծագում և նշանակում է «ժայռերի մեջ»: Պատմական աղբյուրներում «Դարբանդ» բնակավայրի մասին տեղեկությունները սակավ ...

ԲԱՆԴԻՎԱՆ

Բանդիվան Գյուղը Շիրակի մարզի հնագույն բնակավայրերից է: Այն գտնվում է Ամասիայի տարածաշրջանում` ծովի մակարդակից 1955 մետր բարձրության վրա: Այն հիմնադրվել է 1829թ Կարսի մարզի Տեկորի (Տիկոր) գյուղից եկած գաղթականների կողմից: Գյուղը նախկինում կոչվել է Հին Ներքին Բանդեվան, իսկ ըստ Ալիշանի. «առ գետեզերբն կայ Պէնտըվան գիւղ, և փոքու ամրոցաւ, ուր միւս ևս պահակատուն Ռուսաց. և բերան գետակի ...