ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Շիրակ > Հուշարձաններ

ՍԱՐԱԿԱՊ

ՍԱՐԱԿԱՊ 7.103.10. Եկեղեցի Շիրակի մարզի Սարակապ գյուղը նախկինում կոչվել է «Պօզտօղանե» կամ «Բոզդողան»: Այն գտնվում է ծովի մակարդակից 1600 մետր բարձրության վրա: Սարակապցիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ և Բասեն բնակավայրերից` 1915-20թթ.: Ղևոնդ Ալիշանը իր «Շիրակ» պատմաաշխարհագրական բնույթի աշխատությունում անդրադարձել է Սարակապ գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցու դերին ու նշանակությանը, միաժամանակ՝ կարևորել ճարտարապետական լուծումների ինքնատիպությունը: ...

ՏՈՒՖԱՇԵՆ

1 Շիրակի մարզի Տուֆաշեն գյուղը Ղևոնդ Ալիշանի «Շիրակ» պատմաաշխարհագրական բնույթի աշխատության մեջ կոչվել է «Արմուտլու (Տանձուտ) գիւղ» կամ Արմութլի: Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1680 մետր բարձրության վրա: Պահպանված պատմական հուշարձաններից առավել ուշագրավ է գյուղի հարավային կողմի բլրի գագաթին գտնվող մ.թ.ա. II հազարամյակի ամրոցը: Ամրոցից պահպանվել են բերդապարիսպների ստորին մասերը` շարված անմշակ որձաքարերով, առանց շաղախի և ...

ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐ

01 Սառնաղբյուր գյուղը Շիրակի մարզի հնագույն բնակավայրերից է: Գյուղը գտնվում է Մարալիկ քաղաքից 7 կմ հարավ-արևելք` Չլկան գետակի ձորում` ծովի մակարդակից 1925 մետր բարձրության վրա: Ղևոնդ Ալիշանը գյուղի «Սէօկիւտլիւ» հին անունը մեկնում է որպես «Ուռենուտ»: Գյուղը հարուստ է պատմական տարբեր ժամանակշրջաններին բնորոշ մշակութային հուշարձաններով: Այստեղ մինչ օրս պահպանվել են հին բնակատեղիներ` ամրոցներ, եկեղեցիներ, գերեզմանատներ, դամբարաններ, մահարձաններ, մենհիրներ ...

ՄԱՐՄԱՇԵՆ

01 Շիրակի մարզի հնագույն բնակավայրերից է Մարմաշեն (Վերին Ղանլիջա) գյուղը, որը տեղադրված է եղել պատմական Շիրակի Ախուրյան գետի ձախ ափին և հետզհետե տեղափոխվել է դեպի հարավ-արևելք: Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1600 մ բարձրության վրա: Այն հաստատվել է Տիրաշեն գյուղատեղիում, որն ավերվել ու ամայացել է մոնղոլական արշավանքների ժամանակ: Սարգիս Ջալալյանցը իր «Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան» ...

ԱԶԱՏԱՆ

Medion   DIGITAL CAMERA Ազատան գյուղը բնակչության թվաքանակով ամենախոշորն է Շիրակի մարզում: Այն գտնվում է ծովի մակարդակից 1500 մ բարձրության վրա` Կարկաչան գետակի աջ ափին: Ազատանի ներկայիս բնակչության նախնիները այստեղ են ներգաղթել 1829-1830թթ. Կարսից, Ալաշկերտից և Արևմտյան Հայաստանի այլ շրջաններից: Գյուղն «Ազատան» է անվանվել 1945թ.: Մինչ այդ՝ պատմական տարբեր ժամանակաշրջաններում, բնակավայրը կրել է Գալդեմա կամ Գանդմա, ...