ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Շիրակ > Հուշարձաններ

ՆՈՐ ԿՅԱՆՔԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ

Նոր կյանքի սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին Գյուղը գտնվում է Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանում, ծովի մակարդակից 1630 մ բարձրության վրա: Թ. Թորամանյանը Նոր կյանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու (պետ. ցուցիչ՝ 7.87.5) մասին գրում է, որ «Լենինականից հարավ-արևելք 10-12 կիլոմետրի վրա մի գյուղ է, որի մեջ կա մի 7-րդ դարու եկեղեցի: Հնագույն շատ հետաքրքրական մի եկեղեցի արտաքուստ ուղղանկյուն խաչաձև: Հյուսիսային պատին վրա ...

ԿՐԱՍԱՐ

ԿՐԱՍԱՐ Շիրակի մարզի հյուսիս արևմտյան մասում, Ախուրյանի վտակներից մեկի` Արփաչայի հովտում է գտնվում Կրասար գյուղը, որը նախկինում, ըստ Ղ.Ալիշանի, կոչվել է «Քէօր-պուլագ»: Կրասարում է ծնվել աշուղական արվեստի լավագույն ներկայացուցիչներից գուսան Շահենը: Գյուղին հիմնադրման հետ են կապվում մի շարք հետաքրքիր պատմություններ: Հիմնադրվել է 1875թ. Ախուրյանի շրջանի, ինչպես Ալիշանն է նշում, «Արըխվէլի Նոր կամ Երրորդ» ...

ԳՈՒՍԱՆԱԳՅՈՒՂ

ԳՈՒՍԱՆԱԳՅՈՒՂ Գուսանագյուղը, որն, ըստ Ալիշանի, կոչվում է «Գափուլի» (Կափըլի, Ղափլի) հիմնադրվել է 1830-ական թվականներին` Արևմտյան Հայաստանից եկած գաղթականների կողմից: Գուսանագյուղի սահմաններում պահպանվել են նախնադարյան, նախաքրիստոնեական և քրիստոնեական շրջաններին պատկանող հուշարձաններ: Հնագիտական ուսումնասիրություններն ապացուցել են, որ գյուղը հնում եղել է մեծ ավան: ...

ԿԱՐՄՐԱՔԱՐ

ԿԱՐՄՐԱՔԱՐ Կարմրաքարը Շիրակի հնագույն բնակավայրերից է և գտնվում է Ախուրյանի տարածաշրջանում, ինչպես նշում է Ղևոնդ Ալիշանը` «ի կիրճս լերանց է», որով էլ պայմանավորված, հին անունն է «Տէրպէնտ»: Տարբեր ժամանակներում հայտնի է եղել նաև Դարբանդ, Դերբենդ, Դարաբանդ անվանումներով, որը ունի պարսկական ծագում և նշանակում է «ժայռերի մեջ»: Պատմական աղբյուրներում «Դարբանդ» բնակավայրի մասին տեղեկությունները սակավ ...

ԲԱՆԴԻՎԱՆ

Բանդիվան Գյուղը Շիրակի մարզի հնագույն բնակավայրերից է: Այն գտնվում է Ամասիայի տարածաշրջանում` ծովի մակարդակից 1955 մետր բարձրության վրա: Այն հիմնադրվել է 1829թ Կարսի մարզի Տեկորի (Տիկոր) գյուղից եկած գաղթականների կողմից: Գյուղը նախկինում կոչվել է Հին Ներքին Բանդեվան, իսկ ըստ Ալիշանի. «առ գետեզերբն կայ Պէնտըվան գիւղ, և փոքու ամրոցաւ, ուր միւս ևս պահակատուն Ռուսաց. և բերան գետակի ...