ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Սյունիք

ԳՅՈՒՂԱՏԵՂԻ ԽՈՏ

01 Պետ. ցուցիչ՝ 8.47.3, Սյունիքի մարզ: Գյուղատեղին գտնվում է Գորիսի տարածաշրջանի Խոտ գյուղից 500 մ հարավ, Որոտան գետի ձախ ափին տարածվող զառիթափ լեռնալանջին: Հյուսիսից և հարավից շրջապատված է անմատչելի ժայռերով: Այն պատմական Սյունիքի Հաբանդ գավառի գյուղերից է, հիշատակվել է որպես ավան: Պատմիչ Ստ. Օրբելյանի վկայությամբ գյուղը Տաթևի վանքին տրամադրում էր 12 միավոր հարկ: Գյուղատեղին առաջին անգամ ...

«ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԼՈՒՍԱՎՈՐԻՉՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԲԱՑ ԴԱՍ ՄԵՂՐԻՈՒՄ

Q. Meghri, Sb. Hovhannes (1) «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության նախաձեռնությամբ «Քրիստոնեության տարածումը Հայաստանում» թեմայով բաց դաս է անցկացվել Մեղրիի թիվ 1 միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտների համար: Նկատի ունենալով, որ Մեղրիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին որմնանկարազարդ ...

ՕՐՎԱ ՀՈԲԵԼՅԱՐԸ

288895585 «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակազմը շնորհավորում է ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության պետ Աստղիկ Հակոբյանին ծննդյան օրվա առիթով` մաղթում ամուր առողջություն, երջանկություն, նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը մաղթում է նաեւ մշտապես շրջապատված լինել հարազատ ու սիրելի մարդկանցով:

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Ս.Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ WWW.MAMUL.AM ԿԱՅՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՆՅՈՒԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

8.56.16.1 (1) «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի Հարժիս գյուղից մոտ 3.5 կմ հյուսիս-արևմուտք գտնվող «Կոտրած» քարավանատուն հուշարձանը (պետ. ցուցիչ` 8.56.16) կառուցված է 1319 թվականին: Քարավանատնից մոտ 10 մետր հյուսիս-արևմուտք հաշվառված է 14-րդ դարի ուղեցույց քար /պետ. ցուցիչ` 8.56.16.1/: Դարձյալ 14-րդ դարով թվագրվող մեկ այլ ուղեցույց քար (պետ. ...

«ԿՈՏՐԱԾ» ՔԱՐԱՎԱՆԱՏՈՒՆ

03 Օրբելյան իշխանների օրոք կառուցված քարավանատունը (1319թ.) /պետ. ցուցիչ՝ 8.56.16/ գտնվում է Գորիսի տարածաշրջանի Հարժիս գյուղից մոտ 3.5 կմ հյուսիս-արևմուտք: Այն եռանավ, թաղածածկ, նախասրահով շինություն է՝ մուտքն արևելքից: Սրբատաշ բազալտով կառուցված քարավանատունը իր ճարտարապետական հորինվածքով նման է Սելիմի քարավանատանը: Հիմնականում պահպանվել է քարավանատան արևելյան հատվածը: Շինության մուտքի ճակատին պահպանվել է խիստ վնասված արձանագրություն, ...