ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Սյունիք

ՀՈՒՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ

ՀՈՒՆԱԿԱՆ  ԵԿԵՂԵՑԻ ՀՈՒՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ Սյունիքի մարզ ք. Կապան պետ. ցուցիչ՝ 8.1.11.1   Կապան քաղաքի Կավարտ թաղամասից 4 կմ հեռավորության վրա գտնվող Բաշքենդ գյուղատեղիում է գտնվում ճարտարապետական և գեղարվեստական ինքնատիպ լուծումներով կառուցված հունական եկեղեցին: Ըստ ճակատակալ քարի շինարարական արձանագրության՝ եկեղեցին կառուցել են ազգությամբ հույն Կոնդուրով եղբայրները 1865 թ.: Գմբեթավոր շինություն է՝ կառուցված ոչ տեղական, մուգ դարչնագույն տուֆաքարի և բազալտի համադրումով: ...

ՍՅՈՒՆԻՔԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ՄԱՐԶԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻՆ

Սյունիքի դպրոցականները ծանոթացել են մարզի հուշարձաններին «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոց-թանգարանների և ՊՄՊ մարզային ծառայությունների պատասխանատուները, հուշարձանների պահպանությանն ուղղված իրենց ամենօրյա աշխատանքին զուհագեռ, մեծ ջանքեր են ներդնում նաև դրանք հանրահռչակելու ուղղությամբ: Սյունիքի մարզի սահմանամերձ Մեղրի քաղաքի թիվ 1 և Լեհվազ գյուղի դպրոցներում ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության պետի տեղակալ Նաիրա Հայրապետյանը, պատմության դասաժամին, 10-րդ դասարանի աշակերտների ...

ՎԵՐԻՇԵՆԻ Ս. ՀՌԻՓՍԻՄԵ ԵԿԵՂԵՑԻ

ՎԵՐԻՇԵՆԻ  Ս. ՀՌԻՓՍԻՄԵ  ԵԿԵՂԵՑԻ ՎԵՐԻՇԵՆԻ Ս. ՀՌԻՓՍԻՄԵ ԵԿԵՂԵՑԻ Սյունիքի մարզ գ. Վերիշեն պետ. ցուցիչ՝ N 8.96.10   Վաղմիջնադարյան հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցի ուշագրավ հուշարձաններից է: Գտնվում է գյուղի կենտրոնում: Կառուցվել է IV-V դդ.: Ըստ դռան ճակատակալ քարի արձանագրության՝ հիմնովին վերակառուցվել է XVII դ.: Միանավ թաղածածկ սրահներից չափերով ամենամեծն է (երկարությունը՝ 27,3 մ): Աղոթասրահը արևելքից արևմուտք ձգված ուղղանկյուն սրահ է, որը ...

«ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՆ ՈՒ ՍՅՈՒՆԵՑԻՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ» ԹԵՄԱՅՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԿԱՊԱՆՈՒՄ

«Առաջին համաշխարհային պատերազմն  ու  սյունեցիների մասնակցությունը»  թեմայով  գիտաժողով  Կապանում «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում, Սյունիքի ՊՄՊ մարզային ծառայությունը, Կապանի երկրագիտական թանգարանի և ՀՊՃՀ Կապանի պետական ճարտարագիտական քոլեջի հետ համատեղ, կազմակերպել է «Հետադարձ հայացք 100 տարի անց» խորագրով գիտաժողով: Բուհի ուսանողներին ու կապանցի մտավորականներին ներկայացվել են Առաջին համաշխարհային պատերազմին վերաբերող փաստական տվյալներ: Զեկուցումներով հանդես են ...

ՇՆՀԵՐԻ ԿՈՒՍԱՆԱՑ ԱՆԱՊԱՏ

ՇՆՀԵՐԻ  ԿՈՒՍԱՆԱՑ  ԱՆԱՊԱՏ ՇՆՀԵՐԻ ԿՈՒՍԱՆԱՑ ԱՆԱՊԱՏ Սյունիքի մարզ գ. Շինուհայր պետ. ցուցիչ՝ 8. 73. 2. 3   Ուշմիջնադարյան հայ ճարտարապետության Շնհերի Կուսանաց անապատը գտնվում է գյուղի հարավային կողմում, Որոտանի ձորի եզրին: Միջնադարյան վանքերից ու անապատներից առանձնանում է իր տեղադրությամբ՝ կառուցված լինելով գյուղամիջում՝ առավել ապահով վայրում: Անապատը բաղկացած է Ս. Աստվածածին եկեղեցուց, գավթից, սեղանատնից, պարիսպներից ու կից սենյակներից: Ըստ գործառական նշանակության՝ եկեղեցին, ...