ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Սյունիք

ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ «ՊՈԼԻԳՈՆ» ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

Իրավախախտում  «Պոլիգոն» հուշարձանի տարածքում Սյունիքի մարզի Անգեղակոթ համայնքի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող «Պոլիգոն » հնավայրի /պետ. ցուցիչ 8.13-21/ տարածքում քանդող տեխնիկայի օգտագործմամբ, խաթարվել է հողի արտաքին շերտը: ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության տեղեկացմամբ, տարածքից հրել-հեռացրել են քարերը, վերացրել անհարթություններն ու մեքենայի համար դարձրել անցանելի: Հողի խաթարված շերտն ունի 4 մ լայնություն եւ 7 մ ...

ԾԱՆՐ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԿԻՐԱՌՈՒՄ ԵԿԵՂԵՑՈՒ ՇՐՋԱԿԱՅՔՈՒՄ

Սյունիքի մարզի Լոր գյուղից շուրջ կես կմ հարավ գտնվող Ծառու Ս. Հովհաննես եկեղեցու /պետական ցուցիչ` 8.41-6/ շրջակայքից ջրահեռացման նպատակով, ծանր տեխնիկայի գործածմամբ, հեռացվում է թեք լանջից սահած հողը: ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայությունը, ահազանգելով կատարվածի մասին, նաեւ գրավոր հորդորել է համայնքի ղեկավարին եկեղեցու տարածքում կատարվող աշխատանքներն իրականացնել հուշարձանների պահպանության ոլորտում առկա ...

ՓԼՈՒԶՎԵԼ Է ՍՅՈՒՆԻԶԻ ՄԱՐԶԻ ՍևԱՔԱՐ ԳՅՈՒՂԻ ԵԿԵՂԵՑԻՆ

ՓԼՈՒԶՎԵԼ Է ՍՅՈՒՆԻԶԻ ՄԱՐԶԻ ՍևԱՔԱՐ ԳՅՈՒՂԻ ԵԿԵՂԵՑԻՆ Մարտի 9-ին ժամը 14.20-ի սահմաններում փլուզվել է Սյունիքի մարզի Սեւաքար գյուղի եկեղեցու /պետ. ցուցիչ. 8.87.2./ հարավային պատը /մինչեւ աջ ավանդատունը/, արեւմտյան պատը՝ 2/3 –ով, արեւմտյան թաղակիր կամարն ամբողջությամբ: Եռանավ եկեղեցու կենտրոնական ու աջ նավերի վրա գտնվող տանիքը եւս փլվել է մինչեւ ավանդատունը ու խորանը: Եկեղեցու ձախ նավն ու տանիքը կանգուն են: Սրբատեղին ...

ԹԱՆԱՀԱՏԻ ՎԱՆՔՈՒՄ ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՈՉ ՄԻ ՔԱՐ ՉԻ ՓԼՈՒԶՎԵԼ, ՉԻ ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼ

ԹԱՆԱՀԱՏԻ ՎԱՆՔՈՒՄ ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՈՉ ՄԻ ՔԱՐ ՉԻ ՓԼՈՒԶՎԵԼ, ՉԻ ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼ Սյունիքի մարզի Արեւիս գյուղի ձախ կողմում գտնվող Թանահատի վանք հուշարձանի պահպանությունն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Սյունիքի ՊՄՊ մարզային ծառայության կողմից եւ գտնվում է մշտական ուշադրության կենտրոնում։ Այն կիսավեր վիճակում է դեռ խորհրդային ժամանակներից: Վերջին տարիներին, ամիսներին կամ օրերին որեւէ փլուզում վանական համալիրի տարածքում ...

«ՎԱՀԱՆԱՎԱՆՔ-1100» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԿԱՊԱՆՈՒՄ

«ՎԱՀԱՆԱՎԱՆՔ-1100» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԿԱՊԱՆՈՒՄ «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 29-ին Կապանի երկրագիտական թանգարանում բացվեց «Վահանավանք-1100» խորագիրը կրող ցուցահանդես: Նախաձեռնողը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն էր։ Ցուցահանդեսին ներկայացված էին արխիվային նյութեր Վահանավանքի վերջին տարիների ուսումնասիրությունների ու վերականգնման գործընթացի մասին: Ներկայացվել էին նաեւ Երկրագիտական թանգարանի ֆոնդում պահպանված խաչքարերի ...