ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Սյունիք

ԽՆԱԾԱԽ ԳՅՈՒՂԻ ՄԵԼԻՔ ՀԱԽՆԱԶԱՐԻ ԱՊԱՐԱՆՔԸ

Սյունիք Քաշաթաղի Հայկազյան մելիքական տոհմի ներկայացուցիչները XVI դարի սկզբներից գավառի վարչական կենտրոնը Քաշաթաղից տեղափոխել են 10-12 կմ դեպի հարավ գտնվող Խնածախ բնակավայր, որն էլ Հայկազ I-ի որդի Հախնազարի օրոք դարձել է մելիքանիստ: Մելիք Հախնազարը մահացել է 1551թ.: Նրա աճյունը ամփոփվել է Խնածախում: Մելիքի կնոջ` Սիրոյի նախաձեռնությամբ ամուսնու շիրմին դրված քանդակազարդ տապանաքարը իր գոյությունը պահպանել է ...

ՄԱՐՏ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԳԱՆՁԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ 5 ԴԵՊՔ Է ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ

001 «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Սյունիքի ՊՄՊ մարզային ծառայության հուշարձանների պահապան Ժիրայր Ավետիսյանը Գորիսի տարածաշրջանի Տեղ գյուղի վարչական տարածքում հաշվառված «Եկեղեցի Սռեղցի» հանրապետական նշանակության հուշարձանի (պետ. ցուցիչ` 8.101.13) տարածք այսօր կատարած շրջայցի ընթացքում արձանագրել է, որ եկեղեցու շուրջը տարածված միջնադարյան գերեզմանոցում (պետ. ցուցիչ` 8.101.13.1) հողաշերտի խաթարում է տեղի ունեցել: Գանձախուզության արդյունքում`գերեզմանոցի տապանաքարերից մեկը տեղաշարժվել է նախնական դիրքից, ...

ՈՒԺԵՂ ՔԱՄԻՆ ՊՈԿԵԼ Է ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՆԻՔԸ

Ուժեղ քամին պոկել է հուշարձանի տանիքը «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության հուշարձանների պահապան Ժիրայր Ավետիսյանը օրերս Տեղ գյուղի հուշարձանների տարածք կատարած հերթական շրջայցի ընթացքում արձանագրել է, որ գյուղի Սբ. Գևորգ եկեղեցու մոտ գտնվող XVIII դարի «Մելիք-Բարխուդարյանների ամարաթ» բնակելի համալիրի (պետ.ցուցիչ՝ 8.101.4) տանիքի թիթեղներից մի քանիսը ուժեղ քամին պոկել է: Հ.Գ. Հուշարձանը հանրապետական նշանակության է, ընդգրկված է պետական սեփականություն համարվող ...

ԳԱՆՁԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ «ԳՅՈՒՂԱՏԵՂԻ ՇԻՆԱՏԵՂ» ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

IMG_7093 Գանձագողության դեպք է արձանագրվել Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի Եղվարդ գյուղում գտնվող հանրապետական նշանակության «Գյուղատեղի Շինատեղ» հուշարձանի /պետ. ցուցիչ՝ 8.34.2/ տարածքում: Կապանի բնակիչ Սևակ Սաֆարյանը երեք փոս է փորել հուշարձանի տարածքում, դրանցից մեկում /1 քմ մետր մակերեսով և 80 սմ խորությամբ/ հայտնաբերել 191 անուն գտածոներով կարաս: Մասնավորապես՝ ձիու արձանիկներ, երախակալ, կրծքազարդեր, ...

ՔԱՆԴՎԵԼ Է ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԱՏԸ

Որոտնավանք Ս/թ. մարտի 10-ին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության հուշարձանների պահապան Գևորգ Ղուկասյանը Վաղատին համայնքի վարչական տարածքում գտնվող, հանրապետական նշանակության հուշարձանի` Որոտնավանք վանական համալիրի տարածք (պետ. ցուցիչ` 8.89.5) կատարած շրջայցի ընթացքում արձանագրել է, որ օժանդակ շինություններից մեկի ...