ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Սյունիք > Հուշարձաններ

ԳՅՈՒՂԱՏԵՂԻ ԽՈՏ

01 Պետ. ցուցիչ՝ 8.47.3, Սյունիքի մարզ: Գյուղատեղին գտնվում է Գորիսի տարածաշրջանի Խոտ գյուղից 500 մ հարավ, Որոտան գետի ձախ ափին տարածվող զառիթափ լեռնալանջին: Հյուսիսից և հարավից շրջապատված է անմատչելի ժայռերով: Այն պատմական Սյունիքի Հաբանդ գավառի գյուղերից է, հիշատակվել է որպես ավան: Պատմիչ Ստ. Օրբելյանի վկայությամբ գյուղը Տաթևի վանքին տրամադրում էր 12 միավոր հարկ: Գյուղատեղին առաջին անգամ ...

«ԿՈՏՐԱԾ» ՔԱՐԱՎԱՆԱՏՈՒՆ

03 Օրբելյան իշխանների օրոք կառուցված քարավանատունը (1319թ.) /պետ. ցուցիչ՝ 8.56.16/ գտնվում է Գորիսի տարածաշրջանի Հարժիս գյուղից մոտ 3.5 կմ հյուսիս-արևմուտք: Այն եռանավ, թաղածածկ, նախասրահով շինություն է՝ մուտքն արևելքից: Սրբատաշ բազալտով կառուցված քարավանատունը իր ճարտարապետական հորինվածքով նման է Սելիմի քարավանատանը: Հիմնականում պահպանվել է քարավանատան արևելյան հատվածը: Շինության մուտքի ճակատին պահպանվել է խիստ վնասված արձանագրություն, ...

ԱԳԱՐԱԿ ՎՆՍԱՐ

8.54.1.1. Սյունիքի մարզ, պետ. ցուցիչ `8.54.1: Հալիձոր գյուղատեղիից 1.2 կմ հյուսիս-արևելք, Շինուհայր տանող ճանապարհից աջ, ժայռոտ բլրի վրա է գտնվում «Վնսար» ագարակը: Տեղացիները տարածքն անվանում են «Խաչի խութ»: Բլրի գագաթին պահպանվել են ավերակ եկեղեցու հիմնապատերը, երեք խաչքար, մի քանի գերեզմանաքար և տների հիմնապատեր: Խաչքարերից մեկի պատվանդանի արևմտյան երեսին և հյուսիսային քիվին պահպանված 18 տող արձանագրության մեջ ...

ՍՎԱՐԱՆՑ ԳՅՈՒՂԻ «ՀԱԶԱՐԱՓՐԿԻՉ» ԵԿԵՂԵՑԻՆ

8.85.5 Սյունիքի մարզ /պետ. ցուցիչ՝ 8.85.5/: Տաթևի վանքից հարավ-արևմուտք, համանուն գետի վերին հոսանքի շրջանում, Արամազդ լեռան փեշերին է գտնվում Սվարանց գյուղը: Համաձայն ավանդազրույցի` գյուղի բնակիչները՝ հավատալով XIV դարում Հայաստան ներխուժած Լենկ-Թեմուրի հավաստիացումներին, անձնատուր են լինում: Վերջինս գյուղացիներին ողջ-ողջ թաղել է տալիս և գրավում գյուղը: Տեղեկանալով ոճրագործության մասին` գյուղի քահանան ծխամատյանում ջնջում է բնակավայրի հին անունը և գրում ...

ՀԻՆ ԳՈՐԻՍ ԳՅՈՒՂԱՏԵՂԻԻ ՍԲ. ՀՌԻՓՍԻՄԵ ԵԿԵՂԵՑԻՆ

8.3.2.65 (2) Հայտնի է, որ XVI-XVII դարերում Սյունիքում և Արցախում իրենց ազդեցիկությամբ աչքի էին ընկնում մելիքական ընտանիքները: Թուրք-պարսկական տիրապետության շրջանում ձեռք բերած որոշակի իրավունքների շնորհիվ այդ ընտանիքները վճռորոշ դերակատարություն են ստանձնում տարածաշրջանի կառավարման գործերում: Սյունիքում մելիքությունները այն ծանրակշիռ ուժերն էին, որոնց շնորհիվ ազգային ազատագրական շարժումները թևակոխեցին միանգամայն որակական նոր փուլ: Ռազմաքաղաքական գործունեությունից զատ՝ մելիքները նախաձեռնում էին նաև ...