ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Սյունիք > Հուշարձաններ

ՈՒԺԵՂ ՔԱՄԻՆ ՊՈԿԵԼ Է ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՆԻՔԸ

Ուժեղ քամին պոկել է հուշարձանի տանիքը «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության հուշարձանների պահապան Ժիրայր Ավետիսյանը օրերս Տեղ գյուղի հուշարձանների տարածք կատարած հերթական շրջայցի ընթացքում արձանագրել է, որ գյուղի Սբ. Գևորգ եկեղեցու մոտ գտնվող XVIII դարի «Մելիք-Բարխուդարյանների ամարաթ» բնակելի համալիրի (պետ.ցուցիչ՝ 8.101.4) տանիքի թիթեղներից մի քանիսը ուժեղ քամին պոկել է: Հ.Գ. Հուշարձանը հանրապետական նշանակության է, ընդգրկված է պետական սեփականություն համարվող ...

ԳԱՆՁԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ «ԳՅՈՒՂԱՏԵՂԻ ՇԻՆԱՏԵՂ» ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

IMG_7093 Գանձագողության դեպք է արձանագրվել Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի Եղվարդ գյուղում գտնվող հանրապետական նշանակության «Գյուղատեղի Շինատեղ» հուշարձանի /պետ. ցուցիչ՝ 8.34.2/ տարածքում: Կապանի բնակիչ Սևակ Սաֆարյանը երեք փոս է փորել հուշարձանի տարածքում, դրանցից մեկում /1 քմ մետր մակերեսով և 80 սմ խորությամբ/ հայտնաբերել 191 անուն գտածոներով կարաս: Մասնավորապես՝ ձիու արձանիկներ, երախակալ, կրծքազարդեր, ...

ՔԱՆԴՎԵԼ Է ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԱՏԸ

Որոտնավանք Ս/թ. մարտի 10-ին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության հուշարձանների պահապան Գևորգ Ղուկասյանը Վաղատին համայնքի վարչական տարածքում գտնվող, հանրապետական նշանակության հուշարձանի` Որոտնավանք վանական համալիրի տարածք (պետ. ցուցիչ` 8.89.5) կատարած շրջայցի ընթացքում արձանագրել է, որ օժանդակ շինություններից մեկի ...

ՀԻՆ ԳՈՐԻՍ ԳՅՈՒՂԱՏԵՂԻ

8.3.2.60 (2) Հին Գորիս գյուղատեղին տարածվում է Գորիս քաղաքից արևելք, համանուն գետի ձախ ափին /պետ. ցուցիչ` 8.3.2/: Գյուղատեղին հատկապես աչքի է ընկնում իր ինքնատիպ միջնադարյան եկեղեցիներով ու մատուռներով, ժայռափոր կացարան-բնակարաններով, մելիքական ապարանքներով, բնակելի ու հասարակական նշանակության շինություններով: Գյուղատեղիի արևելյան եզրին պահպանվել է քարաժայռի վրա բարձր դիրք գրավող «Ձագեձոր» ամրոցի միջնաբերդը: Ժայռի ստորոտին է գտնվում 1776թ. կառուցված ...

ՇԻԿԱՀՈՂ ԳՅՈՒՂԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

Շիկահող Սյունիքի մարզ, պետ. ցուցիչ` 8.72 Շիկահող անունը առաջին անգամ հիշատակվում է XIII դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Պատմություն նահանգին Սիսական» աշխատությունում: Այն Շիկահողք տարբերակով նշված է Սյունիքի Կովսական գավառի Տաթևի հայրապետական աթոռին հարկատու գյուղերի ցուցակում, 12 միավոր հարկաչափով: Բարեխառը կլիմա, գետակներ, աղբյուրներ, անտառներ, արևկող լանջեր ունեցող այս գյուղը հայտնի է դեռ վաղ ժամանակներից: Կապանի մեզ հայտնի հնագույն ...