ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Սյունիք > Հուշարձաններ

ԽՆԱԾԱԽ ԳՅՈՒՂԻ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐԻՆ ԿԱՆԳՆԵՑՎԱԾ ՉՈՐՍ ԽԱՉՔԱՐԵՐԸ

Խնածախ Խնածախ գյուղը գտնվում է Գորիս քաղաքից 31կմ հեռավորության վրա` պատմական Սյունիքի Աղահեճք և Հաբանդ գավառների սահմանագլխին: Խնածախ բնակավայրն առաջին անգամ հիշատակվել է Ստ. Օրբելյանի «Պատմություն նահանգին Սիսական» երկասիրության մեջ: Հեղինակի կողմից բերված հարկացուցակում նշվում է Հաբանդի գյուղերի շարքում: Լինելով խոշոր բնակավայր, Տաթևի վանքին տալիս էր 20 միավոր հարկ, իսկ Մ. Հասրաթյանն իր «Պատմահնագիտական ուսումնասիրություններ» ...

ՇԻԿԱՀՈՂ ԳՅՈՒՂԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

6.54.1.1 Սյունիքի մարզ, պետ. ցուցիչ` 8.72 Շիկահող անունը առաջին անգամ հիշատակվում է XIII դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Պատմություն նահանգին Սիսական» աշխատությունում: Այն Շիկահողք տարբերակով նշված է Սյունիքի Կովսական գավառի Տաթևի հայրապետական աթոռին հարկատու գյուղերի ցուցակում, 12 միավոր հարկաչափով: Բարեխառը կլիմա, գետակներ, աղբյուրներ, անտառներ, արևկող լանջեր ունեցող այս գյուղը հայտնի է դեռ վաղ ժամանակներից: Կապանի ...

ՅՈԹՆԱՂԲՅՈՒՐ

12179073_707036679396879_1849718729_n քաղաք Գորիս, պետ. ցուցիչ` 8. 3. 130 Գորիսի կենտրոնական զբոսայգում է գտնվում Հայրենական մեծ պատերազմում զոհվածներին նվիրված հուշաղբյուրը /կառուցված է սրբատաշ բազալտից/: Հուշաղբյուրի դիմահայաց պատի աջ և ձախ կողմերում կան մեկական կամարակապ բացվածքներ, մեջտեղում` բացվածքների մեծությամբ, կամարակապ խորշ: Խորշի մեջ` տարբեր բարձրությունների վրա, տեղադրված է երեք ցայտաղբյուր: Կենտրոնական խորշի աջ և ձախ կողմերում ...

ԵՂՎԱՐԴ ԳՅՈՒՂԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

8.34.4 (2) exvard Եղվարդ գյուղը գտնվում է Կապան քաղաքից հյուսիս-արևելք` 23 կմ հեռավորության վրա: Շրջակայքն անտառապատ է: Հնում կոչվել է Աղահորդ: Ստ. Օրբելյան «Սյունիքի պատմություն» աշխատության մեջ գյուղն հիշատակվում է Սյունիք աշխարհի Մյուս Բաղք կամ Քաշունիք գավառում: Եղվարդ գյուղի կենտրոնում է գտնվում Ս. Աստվածածին եկեղեցին /պետ. ցուցիչ` 8.34.4/: Ըստ մուտքի բարավորին պահպանված արձանագրության (ՌՃԽԹ) ` կառուցվել է 1700թ.: ...

ԽԱՆՈՒԹՆԵՐԻ ՇԵՆՔ «ՊԱՍԱԺ»

Պասսաժ Գտնվում է Գորիսի` Մխիթար սպարապետի անվան կենտրոնական հրապարակում /պետ. ցուցիչ` 8.3.142/: Շենքի անվանումը ծագում է ֆրանսերեն passage բառից, թարգմանաբար այն ունի «բանուկ անցուղի» իմաստը: Կառուցվել է XIX դարի վերջին` Կապանից տեղափոխված և Գորիսում մշտական բնակություն հաստատած Մելիք-Նուբարյանների նախաձեռնությամբ: Այդ գաղափարին արձագանքելով` «Պասաժում» խանութներ են բացել Վանիևները, Մինասյանները, Մալինցյանները և այլք: Շենքը կառուցված է ...