ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Սյունիք > Հուշարձաններ

ՑԱՔՈՒՏԻ ԵԿԵՂԵՑԻ

ՑԱՔՈՒՏԻ ԵԿԵՂԵՑԻ Գտնվում է Տաթև գյուղից հյուսիս` Որոտան գետի ձախ ափին, «Սատանի կամրջի» մոտ գտնվող «Ցաքուտ» վայրում /պետ. ցուցիչ` 8.97.4/: Կառուցվել է Սյունյաց Հակոբ Ա եպիսկոպոսի կողմից: Եպիսկոպոսը Առաջինը Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսի եղբորորդին էր և նրա կողմից էլ ձեռնադրվել է 918 թ.: Ստ. Օրբելյանի հաղորդած տեղեկությունների համաձայն, Հակոբ Ա եպիսկոպոսը Սյունյաց իշխան Փիլիպեից գնում է Ձագեձորի ...

ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ

ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ Պետ. ցուցիչ 8.3.126 Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին գտնվում է Գորիս քաղաքի կենտրոնում: Վարարակն գետի ձախ ափին տարածվող Հին Գորիս գյուղի եկեղեցուց օգտվելու անհարմարությունը, ինչպես նաև քաղաքում գործող ռուսական եկեղեցու առկայությունը պատճառ հանդիսացան, որ գորիսեցիները, հատկապես, Գորիսի Մելիք-Հյուսեինյան իշխանական տոհմի ներկայացուցիչները, 1897թ. նախաձեռնեն քաղաքում հայկական եկեղեցու կառուցումը: Դրամական միջոցների հանգանակությանը մասնակցել է քաղաքի ողջ բնակչությունը: ...

ՀԻՆ ԽՆՁՈՐԵՍԿ ԳՅՈՒՂԸ

Հին Խնձորեսկ գյուղը Գորիս քաղաքից 13 կմ դեպի հարավ-արևելք, այժմյան Խնձորեսկ գյուղի հյուսիսարևելյան եզրի խոր ձորահովիտներով կտրտված լեռնահովտի աջ ու ձախ լանջերին տարածվում է Հին Խնձորեսկ գյուղը (պետ. ցուցիչ` 8.45.5): Ըստ ավանդության` խոր ձորերի մեջ կառուցված լինելու պատճառով, նախապես անվանվել է Խոր ձոր կամ Խորձորեսկ` հետագա ձևափոխությամբ դառնալով Խնձորեսկ: Խնձորեսկը ունեցել է 11 պատմական թաղ (մայլա)` Փռթոսի, ...

ԹԱՆԱՀԱՏԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

8.19.2.1 Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Արևիս գյուղից 3 կմ հյուսիս տարածվում է Թանահատ գյուղատեղին: Գյուղատեղիում` Սիսիան գետի վերին հոսանքի աջ ափին, բարձրադիր տափարակ վայրում է գտնվում Սյունիքի նշանավոր վանական համալիրներից մեկը` Թանահատի վանքը (պետ. ցուցիչ` 8.19.2.1): Հիմնադրումը վերագրվում է V-VI դարերին: Վանքի Ս. Ստեփանոս Նախավկայի անունը կրող եկեղեցին միանավ բազիլիկ շինություն է, բեմի լրիվ պայտաձև կամարով: ...

ԶՎԱՐԱՎԱՆՔ

Զվարավանք Զվարավանքը (պետ. ցուցիչ` 8.39.2.1) գտնվում է Սյունիքի մարզի Լիճք գուղից 1.5 կմ հարավ-արևմուտք` Զվար գետի հովտում` ավերված համանուն գյուղատեղիում: Երբեմնի գոյություն ունեցած վանական համալիրից պահպանվել է միայն եկեղեցին, իսկ նրա շուրջը` գերեզմանոցի հետքերը: Եկեղեցին (XVII դ.) թաղածածկ ուղանկյուն դահլիճ է, երկթեք ծածկով և խորանի երկու կողմերում զույգ ավանդատներով: Շարված է ճեղքված բազալտով և կրաշաղախով: ...