ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Սյունիք > Նորություններ

ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ՏԱԹԵՎԻ ՄԵԾ ԱՆԱՊԱՏ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

8.97.8.1 «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության հուշարձանների պահապանը հերթական շրջայցի ընթացքում իրավախախտման դեպք է արձանագրել Տաթև համայնքում: Տաթևի Մեծ Անապատ վանական համալիրի տարածքում /պետ. ցուցիչ՝ 8.97.8/ կառուցվել է աղբյուր՝ խաթարելով հուշարձանի արտաքին տեսքն ու պատմական միջավայրը: ՊՄՊ մարզային ծառայությունը ս.թ. մարտի 15-ին դիմել է ՀՀ ...

ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ. «ԵՐԱԶՈՒՄ ԵՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ ՏԵՍՆԵԼ ՄԱՐԶԻ ԽՈՆԱՐՀՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ»

20170308_130859 Մշակութային ժառանգության անխոնջ պահապանների շարքերում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի 100-ից ավելի կին աշխատակիցներն են, ովքեր տարիների քրտնաջան աշխատանքով, համեստ նվիրումով ու պատասխանատվությամբ են «զինվորագրվել» հուշարձանների ուսումնասիրման, պահպանության, օգտագործման ու հանրահռչակման գործին: Հուշարձանների պահպանության ոլորտում աշխատող կանայք երբեք չեն տրտնջում, նրանց համար մատչելի են նույնիսկ դժվարամատչելի վայրերը: Սյունիքի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի նախկին առաջատար մասնագետն ...

«ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԼՈՒՍԱՎՈՐԻՉՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԲԱՑ ԴԱՍ ՄԵՂՐԻՈՒՄ

Q. Meghri, Sb. Hovhannes (1) «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության նախաձեռնությամբ «Քրիստոնեության տարածումը Հայաստանում» թեմայով բաց դաս է անցկացվել Մեղրիի թիվ 1 միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտների համար: Նկատի ունենալով, որ Մեղրիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին որմնանկարազարդ ...

ՕՐՎԱ ՀՈԲԵԼՅԱՐԸ

288895585 «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակազմը շնորհավորում է ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության պետ Աստղիկ Հակոբյանին ծննդյան օրվա առիթով` մաղթում ամուր առողջություն, երջանկություն, նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը մաղթում է նաեւ մշտապես շրջապատված լինել հարազատ ու սիրելի մարդկանցով:

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Ս.Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ WWW.MAMUL.AM ԿԱՅՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՆՅՈՒԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

8.56.16.1 (1) «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի Հարժիս գյուղից մոտ 3.5 կմ հյուսիս-արևմուտք գտնվող «Կոտրած» քարավանատուն հուշարձանը (պետ. ցուցիչ` 8.56.16) կառուցված է 1319 թվականին: Քարավանատնից մոտ 10 մետր հյուսիս-արևմուտք հաշվառված է 14-րդ դարի ուղեցույց քար /պետ. ցուցիչ` 8.56.16.1/: Դարձյալ 14-րդ դարով թվագրվող մեկ այլ ուղեցույց քար (պետ. ...