ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Տավուշ

ԱՂՍՏԵՎԻ ՀՈՎԻՏ ԵՎ ԴԻԼԻՋԱՆ

01 Աղստևի հովիտը սփռված է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան մասում: Աղստևի հովիտն աչքի է ընկնում ոչ միայն իր անկրկնելի բնությամբ, այլև անձեռակերտ հուշարձանների, միջնադարյան ճարտարապետական շինությունների բազմազանությամբ: Դեռ վաղ ժամանակներից իր վրա է հրավիրել ճանապարհորդների, գրողների, նկարիչների , պատմաբանների, զինվորականների և հասարակական գործիչների ուշադրությունը: Ռուս գեներալ Դ. Մարդովցևը իր հուշագրություններում նշում է. : Հայ մեծանուն գեղանկարիչ Գ. Բաշինջաղյանը ...

ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍՄՈՒՆՔԻ ԵՐԵԿՈ ԲԵՐԴ ՔԱՂԱՔՈՒՄ

IMG_5032 Համերգային ծրագիրը կազմակերպել էին Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի հոգևոր թեմը, ՊՄՊ Տավուշի մարզային ծառայությունը և Բերդի քաղաքապետարանը: Շուրջ 2 ժամ տևած մշակութային հարուստ միջոցառման ժամանակ ունկնդրին մատուցվեց բարձրաճաշակ երաժշտություն և ասմունք: Կարտարումներով հանդես են եկել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաներ Գ. Բադալյանը,Մ. Պողոսյանը, Կ. Սիմոնյանը և ասմունքող Ս. Մելիքբեկյանը: Հնչել ...

ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՀԱՂԱՐԾԻՆ

7 Տավուշի մարզ, գյուղ` Հաղարծին, պետ. ցուցիչ 10.42.38 Հաղարծին վանական համալիրը գտնվում էր պատմական Ձորափոր գավառում (ներկայիս Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից 18կմ հյուսիս)։ Հաղարծինի ուսումնակրթական կենտրոնը մատենագրության մեջ հիշատակվում է XIII դարից և կարճ ժամանակահատվածում վերածվում մշակութային հայտնի օջախի։ Կենտրոնի վերելքն առավելապես կապված է Խաչատուր Տարոնացու բազմաբեղուն գործունեության հետ։ Վանական համալիրի ինքնատիպությունն ապահովում են պատմական տարբեր ժամանակաշրջաններում ...

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

1 (2) ՊՄՊ Տավուշի մարզային ծառայության նախաձեռնությամբ՝ բանակ-մշակույթ-կրթություն եռակողմ համաձայնագրի շրջանակում, մաքրվել են Աչաջուր համայնքում հաշվառված Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակին նվիրված (պետ. ցուցիչ՝ 10.13.16) և Մակարավանք վանական համալիր (պետ. ցուվիչ՝ 10.13.6.3) հուշարձանների տարածքները: Սանմաքրման և բարեկարգման աշխատանքներին մասնակցել են N զորամասի թվով 10 զինծառայող և Աչաջրի միջնակարգ դպրոցի 20 աշակերտ: Իսկ Այգեհովիտ համայնքի միջնակարգ դպրոցի 20 ...

ՄԱՔՐՎԵԼ ԵՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

001 ՊՄՊ Տավուշի մարզային ծառայության նախաձեռնությամբ՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ, մաքրվել և բարեկարգվել են մարզի բազմաթիվ հուշարձաններ: Բանակ-մշակույթ-կրթություն եռակողմ համաձայնագրի շրջանակներում մաքրվել են «Խաչքար» հուշարձանի (պետ. ցուցիչ՝ 10.1.7.1.), «Թող լինի խաղաղություն» (պետ. ցուցիչ՝ 10.1.7.2.), «Մոտիվ» (պետ. ցուցիչ՝ 10.1.7.3.), «Պատանի փարավոր» (պետ. ցուցիչ՝ 10.1.7.4.), «Ռնգեղջյուր» (պետ. ցուցիչ՝ 10.1.7.5.) քանդակ-հուշարձանների տարածքները: Հուշարձանների սանմաքրման ...