ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Տավուշ > Հուշարձաններ

ԿԱՊՏԱՎԱՆՔ

Կապտավանք (1) Տավուշի մարզ, գ. Չինչին, պետ.ցուցիչ`10.52.8.2 Կապտավանքը միջնադարյան Հայաստանի նշանավոր հուշարձաններից մեկն է: Այն գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Չինչին գյուղից 5 կմ դեպի հարավ-արևմուտք:Երբեմնի վանական համալիրից այժմ կանգուն է մնացել միայն եկեղեցին, որի հարավային և արևմտյան ճակատներին կից պահպանվել են գավթի և այլ կառույցների հետքեր: Այն չորս կամարների վրա կառուցված յուրօրինակ ...

Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԱՆԱՊԱՏ ԵԿԵՂԵՑԻ

01 Տավուշի մարզ, գ. Աղավնավանք, պետ ցուցիչ` 10.7.3.1 Եկեղեցին գտնվում է Տավուշի մարզի Աղավնավանք գյուղից 2,5 կմ հյուսիս-արևելք, գետակի աջ ափին` «Աղնաբադ» (Աղնաբաթ) անտառամասում, որի համար էլ հաճախ աղբյուրներում հանդիպում ենք Աղնաբադի վանք անունով: Աղավնավանք գետակի աջ ափին գտնվող Ս. Աստվածածին Անապատ եկեղեցու վերաբերյալ մատենագրական տեղեկությունները բացակայում են, մինչդեռ, համաձայն եկեղեցու վրա պահպանված վիմագրության, այն կառուցվել ...

ԱՂՋԿԱ ԲԵՐԴ /ԿԸԶ-ԿԱԼԱ/

Աղջկա բերդ Պետ. ցուցիչ` 10.1.3 Ամրոցը գտնվում է Իջևան քաղաքից մոտ 16 կմ հարավ-արևմուտք, անտառապատ սարի գագաթին: Լեռան գագաթի փոքր հարթությունը բոլոր կողմերից եզերվում է ժայռոտ բարձր ափերով, միաժամանակ պաշտպանված է արհեստական բրգավոր պարիսպներով, մուտքի ներսի կողմից առկա է փոքրիկ պահակատուն: Ամրոցի ներսում ավերված բնակարաններից բացի, այն ունի երկու ջրամբար և խաչաձև հատակագիծ ունեցող եկեղեցի: Ջրամբարներից մեկը ...

ՏԱՎՈՒՇ ԱՄՐՈՑ (ԹՈՎՈՒԶ-ԶԱԼԱ) /X-XIV ԴԴ./

Տավուշ Ամրոց (Թովուզ-զալա) /X-XIV դդ./ Պետ. ցուցիչ` 10.2.2 Ամրոցը գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքի հարավ-արևելյան եզրին` Տավուշ գետի աջ ափին: Հուշարձանի հիմնադրման թվականը ստույգ հայտնի չէ: Գրավոր մի քանի աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է X դարի սկզբին՝ որպես հայոց թագավոր Աշոտ Բ Երկաթի նստավայր: Բերդը X-XI դարերում պատկանել է Բագրատունինների Կյուրիկյան ճյուղին, XII-XIII դարերում` Զաքարյաններին: XIV ...

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ Գ. ՈՍԿԵՊԱՐ ԵԿԵՂԵՑԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ /ՊԵՏ. ՑՈւՑԻՉ 10.49.10/

Եկեղեցի Սուրբ Աստվածածին VII դարի կենտրոնագմբեթ խաչաձև Ս.Աստվածածին եկեղեցին տեղադրված է Ոսկեպար գյուղի հանդիպակաց բլրի թեքադիր լանջին` նույնանուն գետակի ձախ ափին: Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 735 մ բարձրության վրա: Ճարտարապետական մտքի ինքնատիպությամբ օժտված եկեղեցու մասին առաջին գրավոր վկայությունը հեղինակել է բանահավաք Ս. Քամալյանը, որը 1884թ. նշել է «Հին գիւղի արևելակողմը՝ ձորակի եզերքին կառուցած է այս վանքը, ...