ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Տավուշ > Հուշարձաններ

ՄԵՐ ՄԱՐԶԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Մեր մարզի մշակույթի հետքերով Իջևանի ավագ դպրոցի «Կիրանց» և Հաղարծին համայնքի «Հաղարծին» թիմերի մասնակցությամբ, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Տավուշի մարզային ծառայության և «Պրոգրես» ՀԿ-ի հետ համատեղ անցկացվել է «Մեր մարզի մշակույթի հետքերով» խորագիրը կրող մրցույթ-վիկտորինա: Ծրագիրն իրականացվել է Սուբսիդիայի տրամադրման պայմանագրի 2.3.41 կետի պահանջների համաձայն: Հարցաշարը բազմաբովանդակ էր, դպրոցականներին առաջադրանք է ներկայացվել ...

ՄՇԿԱՎԱՆՔ

ՄՇԿԱՎԱՆՔ ՄՇԿԱՎԱՆՔ Տավուշի մարզ գ. Կողբ պետ. ցուցիչ՝ 10.41.23 Միջնադարյան հայկական ճարտարապետության Մշկավանք (Մշակավանք) համալիրը գտնվում է ճարտարապետական և հնագիտական հուշարձաններով հարուստ Կողբ գյուղից 3 կմ հարավ, անտառապատ, բարձրադիր սարահարթի վրա: Հուշարձանը վերագրվում է XII-XIII դդ.: Վանքի կառուցման ճշգրիտ ժամանակը հայտնի չէ, սակայն ըստ XIII դ. պատմագիր Վարդան Արևելցու հիշատակության, մինչև 1219 թ. երկրաշարժը Մշկավանքը կանգուն կառույց էր: Համալիրից պահպանվել ...

Ս. ԿԻՐԱԿԻ ՄԱՏՈՒՌ

Ս. ԿԻՐԱԿԻ  ՄԱՏՈՒՌ Ս. ԿԻՐԱԿԻ ՄԱՏՈՒՌ Տավուշի մարզ գ. Գանձաքար պետ. ցուցիչ` 10.21.8.1.1 Գտնվում է գյուղից 2 կմ հարավարևելք, Խոջաբազար գյուղատեղիում, Արաբի ձորից արևմուտք, սարալանջին: Հուշարձանը կանգուն է: Հայտնի է նաև Խչբազարի խաչ անունով: Կառուցված է գետնից 2 մ բարձրության վրա, ժայռաբեկորի վրա: Ըստ ճակատակալ կիսակլոր քարի արձանագրության, մատուռը կառուցվել է 1286 թ.: Գմբեթավոր, քառակուսի հատակագծով, միախորան, փոքր կառույց է: Պատերի ...

ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ

ԲՆԱԿԵԼԻ  ՏՈՒՆ, ք. Դիլիջան ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ Տավուշի մարզ ք. Դիլիջան պետ. ցուցիչ` 10.3.5 Դիլիջան քաղաքի ներկայիս տարածքը մտնում էր Մեծ Հայքի Այրարատ նահանգի Վարաժնունիք գավառի մեջ: Ենթադրաբար դա եղել է պատմական Հովքը՝ Արշակունի թագավորների ամառանոցը և արքունի որսատեղին: Որպես բնակավայր առաջին անգամ հիշատակվում է 1826 թ.: Իր բնակլիմայական, աշխարհագրական նպաստավոր դիրքի և բնաշխարհի շնորհիվ Դիլիջանն այսօր էլ իրավամբ համարվում է ամառանոցային և առողջարանային ...

ԱՌԱՔԵԼՈՑ ՎԱՆՔ

ԱՌԱՔԵԼՈՑ ՎԱՆՔ ԱՌԱՔԵԼՈՑ ՎԱՆՔ Տավուշի մարզ գ. Աճարկուտ պետ. ցուցիչ` 10.8.6.12 Գտնվում է Աճարկուտ գյուղից 3 կմ արևմուտք, անտառապատ լեռների լանջին, Կիրանց գետակի ձախափնյա բլրակի վրա, Առաքելոց գյուղատեղիի կենտրոնում: Այն միջնադարյան Հայաստանի ուշագրավ վանական համալիրներից է, որն այժմ կիսավեր վիճակում է: Համալիրը բաղկացած է երկու եկեղեցուց, գավթից, զանգակատնից, բնակելի և օժանդակ շինություններից: Ողջ համալիրը շրջապատված է բարձր, բրգավոր, ...