ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Վայոց Ձոր

«ԱՐՑԱԽՅԱՆ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄ». ԲԱՑ ԴԱՍ ԱՐԵՆԻԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ

CIMG6635 Թանգարանների միջազգային օրն «Արցախյան քառօրյա պատերազմ» թեմայով բաց դաս է անցկացվել «Արփի» բնապատմական արգելոցում: Արենիի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներին մասնաճյուղի վարիչ Շաքե Ղարախանյանը պատմել է ապրիլյան ռազմական գործողությունների, սահմանը պահող հայ քաջորդիների սխրանքների մասին: «Հայոց բանակն ու հայ ժողովուրդը կրկին անգամ ապացուցեցին իրենց հայրենասիրությունն ու մարտունակությունը, նաև այն, որ նույնիսկ թշնամու հանկարծակի ...

«ՃԱՆԱՉԵՆՔ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ» . ԲԱՑ ԴԱՍ ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ԹԻՎ 1 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ

18447549_1345776732209565_3423947908574045962_n Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի բարձր դասարանների աշակերտների համար ուսումնական տարվա ավարտին անցկացվել է «Ճանաչենք Վայոց ձորի հուշարձանները» թեմայով բաց դաս: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության և թիվ 1 հիմնական դպրոցի տնօրենության ջանքերով կրթօջախի համակարգչային կենտրոնը զարդարվել էր մշակութային արժեքներին ու դրանց պահպանությանը նվիրված կարգախոսներով: Ողջունելով մասնակիցներին` ...

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՈԹՈՂՆԵՐԸ ՀԻԱՑՆՈՒՄ ԵՆ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻՆ

1 Վայոց ձորի մարզում ապրիլի 18-ին միջոցառումների շարք է անցկացվել: Հուշարձանների տարածքներում սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներ են իրականացվել ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության աշխատակիցների, ուսումնական հաստատությունների, ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայողների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Օրվա աշխատանքներն ամփոփվել են Եղեգիս համայնքում գտնվող «Զորաց» ...

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ

CIMG6264 Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ միջոցառումների շարք է անցկացվել Վայոց ձորի մարզում: Մասնավորապես` Արենիի միջնակարգ դպրոցում բացվել է «Տուրիզմը իմ համայնքում» խորագրով լուսանկարների ցուցահանդես: Ներկայացվել են Արենի համայնքի տեսարժան վայրերը. պատմամշակութային հուշարձաններ, գինու գործարաններ, գինու փառատոնի լուսանկարներ, գրեթե թանգարանային նյութ դարձած կենցաղային իրերի լուսանկարներ: Ցուցահանդեսն ուղեկցվել է «Մշակութային ժառանգությունը և կայուն ...

«ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ-Ը ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻՆ ՉԱՅՑԵԼԵԼ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՔԱՐԱՆՁԱՎՆԵՐ

DSC04118 Պատմամշակութային հուշարձանների տարածքներ զբոսաշրջիկների հոսքն առավել ակտիվանում է գարնան գալուն պես: Չնայած պատկան կառույցների զգուշացումներին ու հորդորներին` մեր հայրենակիցներից շատերն այցելում են զբոսաշրջության տեսանկյունից ոչ անվտանգ վայրեր: Հնարավոր դժբախտ պատահարներից խուսափելու նկատառումով մեկ անգամ ևս զգուշացնում ենք, զբոսաշրջության նպատակով չայցելել Վայոց ձորի մարզի «Արփի բնապատմական» արգելոցի ...