ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Վայոց Ձոր

ԶՈՐԱՑ ԵԿԵՂԵՑԻ (ԵԿԵՂԵՑԻ Ս. ՍՏԵՓԱՆՈՍ )

Զորաց եկեղեցի Վայոց ձորի մարզ, պետ.ցուցակ` 9.21.11. Եղեգիսը եղել է Սյունյաց աշխարհի նշանավոր միջնադարյան բնակավայրերից մեկը: IX դարի առաջին տասնամյակներից մինչև XVII դարի կեսերը եղել է Վայոց Ձորի քաղաքական կենտրոնը` միաժամանակ կարևոր դեր խաղալով Սյունյաց աշխարհի քաղաքական, սոցիալ-տնտեսական ու մշակութային կյանքում:Քաղաքը հատկապես նկատելի վերելք է ապրել XIII-XIV դարերում, երբ Վայոց ձորում իշխում էր Օրբելյան իշխանական ...

ՍԱԼԼԻ ԳՅՈՒՂԸ ԵՎ ՆՐԱ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

Սալիի հուշարձանները Վայոց ձորի մարզ, պետ. ցուցիչ` 9.38 Այն գտնվում է Եղեգնաձոր-Մարտունի մայրուղու վրա` գետի ձախ ափին: Գյուղից շուրջ երեք հարյուր մետր արևելք գտնվող բլրի բարձրադիր հատվածում հանդիպում ենք առանց արձանագրության խաչքարի: Բլրի ստորոտին ձգվում է հին գերեզմանատունը, որի թվագրության վերաբերյալ մեզ կողմնորոշում է տապանաքարերից մեկի վրա գրված թվականը` ՌՃԾԳ (1153թ. ): Գերեզմանատունն ...

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍ ՎԱՀԻԿ ԼԵՎՈՆՅԱՆԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ

IMG_3625 Վայոց ձորի մարզ,Գ.Արփի, պետ. ցուցակ` 9.12.3 Կիսանդրին ի սկզբանե դրվել է հերոսի ծննդավայր Գնիշիկ գյուղում, այն պատրաստվել է գրանիտից, իսկ պատվանդանը` բազալտից: Հուշակոթողի հեղինակը հանրապետության վաստակավոր քանդակագործ Ադիբեկ Գրիգորյանն է: 1960 թ. Գնիշիկ գյուղի բնակիչները հայտնի պատճառներով հաստատվում են Արփի գյուղում` իրենց հետ տեղափոխելով նաև Վահիկ Լևոնյանի արձանը և տեղադրում դպրոցի անմիջական հարևանությամբ: ԽՍՀՄ ...

ՉԵՍԱՐԻ ԴԱՐՊԱՍ

Չեսարի պալատ Պետ. ցուցիչ` 9.31.1 Հուշարձանը գտնվում է Վայոց Ձորի մարզի Հորս գյուղում: Գյուղն ունի գերեզմանոց (XII-XIV դդ.), որտեղ մեծ թիվ են կազմում խաչքարերը: «Վանք» գյուղատեղին գտնվում է Գեղասարի գագաթին: Գյուղը հատկապես առանձնանում է իր խոնարհված եկեղեցով, խաչքարերով ու տապանաքարերով: Այստեղ է գտնվում նաև Չեսարի դարպասը (նշանակում է Չեսարի ապարանք), որի վերաբերյալ մեզ վկայություններ են հասել ...

ՍԵԼԻՄԻ ՔԱՐԱՎԱՆԱՏՈՒՆ /9.7.1.2./

Սելիմի  քարավանատուն Հայաստանում հյուրընկալության սովորույթը հազարամյակների պատմություն ունի: 354 թ. Աշտիշատի եկեղեցական ժողովում Ներսես Մեծ կաթողիկոսի նախաձեռնությամբ որոշվեց կառուցել նաև օտարանոցներ ճանապարհորդների համար: Միջնադարյան Հայաստանում քարավանային առևտրի զարգացմանը զուգահեռ ընդարձակվում և բարեկարգվում էին ճանապարհները, իսկ նախատեսված կայանատեղիներում կառուցում իջևանատներ, քարավանատներ, օտարանոցներ, պանդոկներ: Նմանօրինակ կառույցների համապատկերում իր աշխարհագրական դիրքով և ճարտարապետական լուծումներով առանձնակի կարևորություն ուներ ...