ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Վայոց Ձոր

ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ ՊՈԱԿ-Ի Եւ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՄԻՋԵւ

Գործակցության ամրապնդում ՊՈԱԿ-ի  եւ Վայոց Ձորի մարզպետարանի  միջեւ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությունը հուլիսի 20-ին Վայոց Ձորի մարզում էր։ Մինչ մարզային կառույցների անցած վեց ամիսների աշխատանքային հաշվետվությունները լսելը ՊՈԱԿ-ի ղեկավարությանը հյուրընկալեց Վայոց Ձորի նորանշանակ մարզպետ Էդգար Ղազարյանը։ ՊՈԱԿ-ի եւ մարզպետարանի միջեւ եղած գործակցությունն առավել արմապնդելու եւ սերտացնելու պատրաստակամությամբ էլ քննարկվեցին հուշարձանների ոլորտում առկա մի շարք խնդիրներ։ ՊՈԱԿ-ի ...

ԱՐՋԵՐԻ ՔԱՐԱՆՁԱՎԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՈՒՏ ԵՆ

Արջերի քարանձավ Էլ կայքերում եւ սոցիալական ցանցներում օրերս նոր հայտարարություններ եղան, թե մի խումբ մարդիկ մտել են Վայոց Ձորի մարզում գտնվող «Արջերի քարանձավ» ու վնասել սենյակների սալիկները։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի «Արփի» բնապատմական արգելոցի վարիչ Ավետ Հայրապետյանը, «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչ Բորիս Քոչարյանն, ինչպես նաեւ Գնիշիկի գյուղապետարանի պատասխանատու ներկայացուցիչը հուլիսի 21-ին ...

ՎԵՐԱԶԱՐԹՈՆՔ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԻՋՈՑՈՎ. ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ

SL277658 Եղեգնաձորում բացվել է Վայոց Ձորի մարզի պատմական հուշարձանների լուսանկարների ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են «Նորավանք»-ը, «Սմբատաբերդ»-ը, «Զորաց», «Արենի»-ի եկեղեցիները, Օրբելյանների և ավելի վաղ ժամանակաշրջանում կառուցված եկեղեցիների լուսանկարներ։ Տասն օրերի ընթացքում ցուցադրությանը կարող են ծանոթանալ ոչ միայն մարզկենտրոն Եղեգնաձորի, այլև՝ մյուս բնակավայրերի դպրոցականները։ Այսօրինակ ձեռնարկումները նպատակ ունեն մատաղ սերնդի մեջ սերմանելու նվիրվածություն մշակույթի, սեփական պատմության ու արժեքների ...

ԱՐԱՏԵՍԻ ՎԱՆՔ

Arates_01 ԱՐԱՏԵՍԻ ՎԱՆՔ Վայոց Ձորի մարզ գ. Արատես, պետ. ցուցիչ N 9.29.1.1 Միջնադարյան հայկական ճարտարապետական այս վանական համալիրը գտնվում է ՀՀ Վայոց Ձորի մարզի Արատես գյուղում, Եղեգիս գետի Արատես վտակի ափին, բլրի գագաթին: Կիսավեր հուշարձանախումբը բաղկացած է մի քանի մատուռից, Ս. Սիոն (X դ.), Ս. Աստվածածին (XI դ.) եկեղեցիներից և երկու գավիթներից (XIII դ.): Ենթադրվում է, որ հուշարձանի նախնական ...