ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Վայոց Ձոր

ԵՂԵԳՆԱՁՈՐԸ ԵՎ ՆՐԱ ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

Եղեգնաձորը և նրա  պատմական հուշարձանները Եղեգնաձորը Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից է։ Այդ մասին են վկայում քաղաքի հյուսիս-արևելյան և արևմտյան հատվածներում գտնվող դամբարանադաշտերի գտածոները, որոնք պահվում են Վայոց ձորի մարզային երկրագիտական թանգարանում: Եղեգնաձորը միջնադարում անվանվել է Փոնձաթաղ, ապա Խոտորալեզ, այնուհետև` Եղեգիք, իսկ XIX դարի սկզբներից` Քեշիշքենդ։ 1935թ. բնակավայրը վերանվանվել է Միկոյան` ի պատիվ Խորհրդային Միության ականավոր քաղաքական գործիչ Անաստաս ...

ՀՐԵԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ ԵՂԵԳԻՍ ԳՅՈՒՂՈՒՄ /ՊԵՏ. ՑՈՒՑԻՉ` 9.21.5./

Հրեական գերեզմանոց  Եղեգիս գյուղում Հուշարձանը գտնվում է Եղեգիս գետի ձախ ափին` գյուղատեղիի արևմտյան մասում, այսպես կոչված «Յապոնի բաղեր» վայրում: Եղեգիսը ժամանակին եղել է Հայաստանի հնագույն ու նշանավոր քաղաքներից մեկը: Առաջին անգամ հիշատակվել է V դարում: Պահպանվել են եկեղեցիների, մահարձան-կոթողների, գերեզմանոցների, իշխանական ապարանքների ավերակներ: ...

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՐՈՒՍՏ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

9.33.8  xa4qar Martiros gyuxi himnadrman Վայոց ձորի մարզը հարուստ է պատմամշակութային ժառանգությամբ: Դարերի խորքից մեզ են հասել բազմաթիվ մշակութային արժեքներ, վիմագիր արձանագրություններ, որոնց շնորհիվ տեղեկացել ենք մեր նախնիների ինչպես հերոսապատումներին, այնպես էլ ծանոթացել պատմական, մշակութային ձեռքբերումներին: ՊՈԱԿ-ի ՊՄՊ մարզային ծառայությունը հուշարձանների պահպանությանը զուգահեռ, բաց դասերի, մշակութային այլ միջոցառումների անցկացմամբ իրականացնում է նաև դրանց հանրահռչակումը: Մ/ծ աշխատակիցներն օրերս բաց ...

ՕՐՎԱ ՀՈԲԵԼՅԱՐԸ

ծնունդ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակազմը շնորհավորում է ՊՄՊ Վայոց Ձորի մարզային ծառայության գիտաշխատող Անի Խաչատրյանին ծննդյան օրվա առիթով` մաղթում ամուր առողջություն, երջանկություն, նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ: «Պահպանության ծառայությունը» մաղթում է նաեւ մշտապես շրջապատված լինել հարազատ ու սիրելի մարդկանցով:

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԱՆԽՈՆՋ ՊԱՀԱՊԱՆԸ

001 «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն իրենց գործի գիտակ աշխատակիցների պակաս չունի, սակայն կան անհատներ, որոնց պատասխանատու ներկայությունն արդեն կարևոր է, իսկ երբ այդ պատասխանատվությանն ավելանում է գործի նկատմամբ սերը, անսահման աշխատասիրությունն ու ոչ մի դեպքում չվհատվելու անկոտում կամքը, ապա գիտակները դառնում են նաև նվիրյալներ: Մեր զրուցակիցն այս անգամ Վայոց ձորի հուշարձանների ...