ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Վայոց Ձոր > Հուշարձաններ

ՄՈՒՐԱԴՍԱՐԻ ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐՆԵՐ

001 Հայկական լեռնաշխարհի ժայռապատկերների ինքնատիպ մի զանգված տեղադրված է Մուրադսարից (նորագույն քարտեզներում կոչվում է Հուսոսար) մոտ 2 կմ հյուսիս և հյուսիս-արևելք: Դրանք սփռված են առանձին խմբերով, որոնցից յուրաքանչյուրում կարող ենք հաշվել մի քանի տասնյակ քարաբեկորներ: Ընդհանուր առմամբ, այստեղ առկա մոտ 200 քարերի վրա պահպանվել են ժայռապատկերներ, որոնք 1960-ական թվականներից հետազոտողների ուսումնասիրության առարկա են: ...

ԵՂԵԳՆԱՁՈՐԸ ԵՎ ՆՐԱ ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

Եղեգնաձորը և նրա  պատմական հուշարձանները Եղեգնաձորը Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից է։ Այդ մասին են վկայում քաղաքի հյուսիս-արևելյան և արևմտյան հատվածներում գտնվող դամբարանադաշտերի գտածոները, որոնք պահվում են Վայոց ձորի մարզային երկրագիտական թանգարանում: Եղեգնաձորը միջնադարում անվանվել է Փոնձաթաղ, ապա Խոտորալեզ, այնուհետև` Եղեգիք, իսկ XIX դարի սկզբներից` Քեշիշքենդ։ 1935թ. բնակավայրը վերանվանվել է Միկոյան` ի պատիվ Խորհրդային Միության ականավոր քաղաքական գործիչ Անաստաս ...

ՀՐԵԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ ԵՂԵԳԻՍ ԳՅՈՒՂՈՒՄ /ՊԵՏ. ՑՈՒՑԻՉ` 9.21.5./

Հրեական գերեզմանոց  Եղեգիս գյուղում Հուշարձանը գտնվում է Եղեգիս գետի ձախ ափին` գյուղատեղիի արևմտյան մասում, այսպես կոչված «Յապոնի բաղեր» վայրում: Եղեգիսը ժամանակին եղել է Հայաստանի հնագույն ու նշանավոր քաղաքներից մեկը: Առաջին անգամ հիշատակվել է V դարում: Պահպանվել են եկեղեցիների, մահարձան-կոթողների, գերեզմանոցների, իշխանական ապարանքների ավերակներ: ...

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՐՈՒՍՏ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

9.33.8  xa4qar Martiros gyuxi himnadrman Վայոց ձորի մարզը հարուստ է պատմամշակութային ժառանգությամբ: Դարերի խորքից մեզ են հասել բազմաթիվ մշակութային արժեքներ, վիմագիր արձանագրություններ, որոնց շնորհիվ տեղեկացել ենք մեր նախնիների ինչպես հերոսապատումներին, այնպես էլ ծանոթացել պատմական, մշակութային ձեռքբերումներին: ՊՈԱԿ-ի ՊՄՊ մարզային ծառայությունը հուշարձանների պահպանությանը զուգահեռ, բաց դասերի, մշակութային այլ միջոցառումների անցկացմամբ իրականացնում է նաև դրանց հանրահռչակումը: Մ/ծ աշխատակիցներն օրերս բաց ...

ԴՊՐՈՑԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԸ «ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ»-ՈՒՄ

01 «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանում բարի ավանդույթ է ձևավորվել․ամեն տարի սեպտեմբերի 1-ին Վերնաշենի միջնակարգ դպրոցի առաջին դասարանցիներն իրենց առաջին դասն անցկացնում են թանգարանում։ Արդեն 12-րդ տարին է, որ Գիտելիքի օրը արգելոց-թանգարանի սպասված այցելուներն առաջին դասարանցիներն են։ Վերնաշենի միջնակարգ դպրոցի վեց առաջին դասարանցիները կրթօջախում անցկացված տոնական միջոցառումից հետո ծնողների հետ այցելել են թանգարան։ Առաջին անգամ ...