ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Վայոց Ձոր > Հուշարձաններ

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ

CIMG4036 «Արփի» բնապատմական արգելոցի վարիչ Շաքե Ղարախանյանի նախաձեռնությամբ, Հայոց բանակի օրվան նվիրված «Մենք հզոր ենք մեր բանակով» խորագրով, միջոցառում է անցկացվել Արենիի միջնակարգ դպրոցում, որին ներկա են եղել դպրոցի բարձր դասարանների աշակերտներ, ուսուցիչներ: Բացման խոսքում արգելոցի վարիչ Շաքե Ղարախանյանը կարևորել է հզոր և կայացած բանակի դերը հայրենիքի պաշտպանության, երկրի սահմանները ամուր պահելու, թշնամուն արժանիորեն ...

ՕՐԲԵԼՅԱՆ ԻՇԽԱՆՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԹՈՂԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ

Օրբեյլայններ Օրբելյանները Հայաստանում հաստատվել են XIII դարի առաջին կեսին, Հայկական լեռնաշխարհի ընդարձակ տարածքներից մեկի վրա՝ Սյունյաց աշխարհում: Բագրատունյաց իշխանության շրջանում 987 թվականին Սյունքը հռչակվում է թագավորություն, որը գոյատևում է 200 տարի և կործանվում Գանձակի աթաբեկության զինական ուժերի տևական հարվածների հետևանքով՝ 1170 թվականին: Թագավորության կործանումից 40 տարի հետո՝ 1211 թվականին հայ-վրացական միացյալ ուժերի կողմից ազատագրված Սյունիքում ...

ՄԻՋՆԱԴԱՐԻ ՄԵԾԱՆՈՒՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ, ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ ՄՈՄԻԿԻ ԱՆՁԵՌԱԿԵՐՏ ԳՈՐԾԵՐԸ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ.

Մոմիկ Միջնադարի այդ շռայլությունը քանդակագործին, մանրանկարչին, ճարտարապետին, Գլաձորյան նոր դպրոցի հիմնադրին մեր սերունդը պարտավոր է մեծարել, և պետք է հնարավորություն ստեղծել երիտասարդության համար` ճանաչելու նրան: Ակադեմիկոս Վարազդատ Հարությունյան Անդրադառնալով Մոմիկի գործունեությանը` անկարելի չհիշատակել Սյունյաց Մետրոպոլիտ Ստեփանոս Օրբելյանին, քանզի այս երկու նշանավոր գործիչների ձեռնարկումներով էր պայմանավորված միանգամայն ազգային դիմագիծ ունեցող հոգևոր-մշակութային կյանքի անշեղ վերելքը: ...

ԶՈՐԱՑ ԵԿԵՂԵՑԻ (ԵԿԵՂԵՑԻ Ս. ՍՏԵՓԱՆՈՍ )

Զորաց եկեղեցի Վայոց ձորի մարզ, պետ.ցուցակ` 9.21.11. Եղեգիսը եղել է Սյունյաց աշխարհի նշանավոր միջնադարյան բնակավայրերից մեկը: IX դարի առաջին տասնամյակներից մինչև XVII դարի կեսերը եղել է Վայոց Ձորի քաղաքական կենտրոնը` միաժամանակ կարևոր դեր խաղալով Սյունյաց աշխարհի քաղաքական, սոցիալ-տնտեսական ու մշակութային կյանքում:Քաղաքը հատկապես նկատելի վերելք է ապրել XIII-XIV դարերում, երբ Վայոց ձորում իշխում էր Օրբելյան իշխանական ...

ՍԱԼԼԻ ԳՅՈՒՂԸ ԵՎ ՆՐԱ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

Սալիի հուշարձանները Վայոց ձորի մարզ, պետ. ցուցիչ` 9.38 Այն գտնվում է Եղեգնաձոր-Մարտունի մայրուղու վրա` գետի ձախ ափին: Գյուղից շուրջ երեք հարյուր մետր արևելք գտնվող բլրի բարձրադիր հատվածում հանդիպում ենք առանց արձանագրության խաչքարի: Բլրի ստորոտին ձգվում է հին գերեզմանատունը, որի թվագրության վերաբերյալ մեզ կողմնորոշում է տապանաքարերից մեկի վրա գրված թվականը` ՌՃԾԳ (1153թ. ): Գերեզմանատունն ...