ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Գլխավոր > Վայոց Ձոր > Հուշարձաններ

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍ ՎԱՀԻԿ ԼԵՎՈՆՅԱՆԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ

IMG_3625 Վայոց ձորի մարզ,Գ.Արփի, պետ. ցուցակ` 9.12.3 Կիսանդրին ի սկզբանե դրվել է հերոսի ծննդավայր Գնիշիկ գյուղում, այն պատրաստվել է գրանիտից, իսկ պատվանդանը` բազալտից: Հուշակոթողի հեղինակը հանրապետության վաստակավոր քանդակագործ Ադիբեկ Գրիգորյանն է: 1960 թ. Գնիշիկ գյուղի բնակիչները հայտնի պատճառներով հաստատվում են Արփի գյուղում` իրենց հետ տեղափոխելով նաև Վահիկ Լևոնյանի արձանը և տեղադրում դպրոցի անմիջական հարևանությամբ: ԽՍՀՄ ...

ՉԵՍԱՐԻ ԴԱՐՊԱՍ

Չեսարի պալատ Պետ. ցուցիչ` 9.31.1 Հուշարձանը գտնվում է Վայոց Ձորի մարզի Հորս գյուղում: Գյուղն ունի գերեզմանոց (XII-XIV դդ.), որտեղ մեծ թիվ են կազմում խաչքարերը: «Վանք» գյուղատեղին գտնվում է Գեղասարի գագաթին: Գյուղը հատկապես առանձնանում է իր խոնարհված եկեղեցով, խաչքարերով ու տապանաքարերով: Այստեղ է գտնվում նաև Չեսարի դարպասը (նշանակում է Չեսարի ապարանք), որի վերաբերյալ մեզ վկայություններ են հասել ...

ՍԵԼԻՄԻ ՔԱՐԱՎԱՆԱՏՈՒՆ /9.7.1.2./

Սելիմի  քարավանատուն Հայաստանում հյուրընկալության սովորույթը հազարամյակների պատմություն ունի: 354 թ. Աշտիշատի եկեղեցական ժողովում Ներսես Մեծ կաթողիկոսի նախաձեռնությամբ որոշվեց կառուցել նաև օտարանոցներ ճանապարհորդների համար: Միջնադարյան Հայաստանում քարավանային առևտրի զարգացմանը զուգահեռ ընդարձակվում և բարեկարգվում էին ճանապարհները, իսկ նախատեսված կայանատեղիներում կառուցում իջևանատներ, քարավանատներ, օտարանոցներ, պանդոկներ: Նմանօրինակ կառույցների համապատկերում իր աշխարհագրական դիրքով և ճարտարապետական լուծումներով առանձնակի կարևորություն ուներ ...

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ Կամուրջները Հայաստան աշխարհում կարևոր նշանակություն են ունեցել ինչպես հաղորդակցության, այնպես էլ երկրի տնտեսական ու մշակութային կյանքի զարգացման տեսանկյունից: Որպես հուշարձաններ` միջնադարի այդ կառույցները օգնում են մեզ պատկերացում կազմելու երբեմնի ճանապարհների, նրանց դերի ու նշանակության շինարարական արվեստի և ինժեներական մտքի զարգացման մասին: Դադալի կամուրջ Գտնվում է Եղեգնաձոր քաղաքի դիմաց` Արփա գետի վրա: Միակամար է, ...

ՍՏԵՓԱՆՈՍ ՕՐԲԵԼՅԱՆ ՊԱՏՄԻՉ

ՍՏԵՓԱՆՈՍ ՕՐԲԵԼՅԱՆ ՊԱՏՄԻՉ ՍՏԵՓԱՆՈՍ ՕՐԲԵԼՅԱՆ ՊԱՏՄԻՉ Հայ մշակույթի զարգացման գործին մեծապես նպաստել են Վայոց ձորում ապրած ու ստեղծագործած անհատներ, որոնք ապրելով տարբեր ժամանակաշրջաններում թողել են մեծ ժառանգություն: XIII-XIV դդ. Սյունյաց աշխարհի մշակույթի զարգացման գործի ակնառու գործիչներից է պատմիչ Ստեփանոս Օրբելյանը: Պատմական աղբյուրների և մասնավորապես նրա հեղինակած «Պատմութիւն նահանգին Սիսական» (1299 թ.) աշխատության մեջ պահպանվել են նրա կենսագրությանը վերաբերող մի ...